Տնտեսական

Ինչու է բարձրանում էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԴԿ առաջնորդը բորձրացրած հարցի պանասխանը սպառիչ չի համարում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու Հանրային խորհրդի հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առաջարկի մասին: Նշենք, որ ի սկաբանե քննարկմանը պետք է մասնակցեր նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, սակայն, ինչպես տեղում է պարզվել, Այվազյանն այսօր չի կարողացել հանդիպմանը մասնակցել: Նա վաղը կհանդիպի լրագրողների հետ:’

Քննարկում՝ տնտեսական թեմայով, որը, սակայն, չշրջանցեց նաև քաղաքականը: Լրատվամիջոցներում ու ոչ միայն ՀԾԿՀ-ի ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առաջարկը շարունակում է քննարկման առարկա մնալ: ՀԴԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ հարցում էր ուղարկել, առավոտյան պատասխանը ստացվել է: Պատասխանից, սակայն, ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը մեղմ ասած գոհ չէ.«Հենց առաջին հայացքից տեսնում ես, որ մարդիկ սովորել են արդեն շատ էլ ծավալուն պատասխան է, բայց մեջը ոչինչ չկա: Մեջը ջուր է»:

«Բարձրացրած և ոչ մի հարցի սպառիչ պատասխանը չենք ստացել»,-ասում է Արամ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ 30 տոկոսով արդեն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է. «Եթե իրենք խոսում են նրա մասին, որ չորս ամիս չի աշխատել ատոմակայանը, և դրա պատճառով իրենց մոտ գինը բարձրացել է, ուրմեն, տնտեսական շատ պարզ մոտեցում կա, դուք պետք է ունենաք համապատասխան ամորտիզացիոն ֆոնը: Այսինքն, եթե ֆորցմաժորային մի իրավիճակ է ստեղծվում, դուք պետք է ունենաք այդ գումարը, որպեսզի դրանով փակեք, մինչև որ այդ հարցը կարգավորվի, առավել ևս, ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը չորսից հինգ դրամ է, հիմա թող լինի վեց-յոթ դրամ, իսկ դուք վաճառում եք 38 դրամով: Այստեղ անհամատեղելիություն է, և ասեմ հիմնական պատճառը, դա կոռուպցիան է, որը ամբողջ հանրապետությունով մեկ թույլ չի տալիս, որպեսզի իրավիճակը փոխվի»:

Հանրային խորհրդի հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն էլ հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ՀԾԿՀ երկու անդամների հետ հինգ ժամ շարունակ փորձել են հասկանալ, թե որն է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառը: Հանձնոժողովի փաստարկաներից Սադոյանը նույնպես գոհ չէ.«Որևիցե լուրջ հիմնավորում ոչ միայն չկար, այլ ավելին, երբ որ մենք պահանջեցինք որպեսզի իրենց բոլոր փաստարկները տեղադրեն կայքէջում, ասացին, թող գան, տեղում ծանոթանան: Ասում եմ, իսկ ինչու՞ գան տեղում ծանոթանան, կարո՞ղ է հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները գաղտնիք են»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամառվանից սպառողները մեկ կվտ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց 38 դրամ են վճարում, եթե ՀԾԿՀ-ն իր առաջարկն ընդունի, ապա այս տարվա օգոստոսի մեկից այն կկազմի 42 դրամ: Էլեկտրաէներգիայի գործող սակագինը մոտ 4 դրամով ավելացնելն, ըստ պաշտոնական հիմնավորումների, պայմանավորված է էլեկտրաէներգետիկ համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամաբ սպասվող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ:

Հունիսիս տասին ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ոլորտի ընկերություններն այսօր արդեն մեծ վնասներ ունեն, ունեն նաև վարկային պարտավորություններ, որոնց սպասարկման աղբյուրները չկան: Ինչ վերաբերում է սակագնի բարձրացման սոցիալական հետևանքներին, ապա ըստ Ռոբերտ Նազարյանի հաշվարկի ՝ 4 դրամը ընտանիքների վրա տարեկան կտրվածքով մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ կավելացնի։

Կարդացեք նաև
Close
Back to top button