ԿարևորՔաղաքական

Երեւանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (լրագրող)

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սերգեյ Լավրով — Էդվարդ Նալբանդյան հանդիպումից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդիպել են լրագրողներին ու նշել, որ ապրանքաշրջանառությունն աճում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ներդրումները նույնպես:

Ռուսաստանը թե որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր, և թե երկկողմ հանդիպումների ֆորմատով, հետաքրքրված է ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարրարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Խնդրի լուծման հիմքեր կան: Նկատի ունեմ սկզբունքները, որոնք վերջին 4-5 տարվա ընթացքում ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ: Եվ այժմ կարևոր է, հստակեցնել չափանիշները և հետևողականությունը այն քայլերի, որոնք պետք է հաջորդեն: Ռուսաստանը ինչպես և համանախագահող մյուս երկրները ձգտում է, որպեսզի նախորդ տարվա դեկտեմբերին վերսկսված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսությունը շարունակվի»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում հայտարարել էր Փարիզում Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպում նախաձեռնելու մասին, ինչին ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, թե իբր կանկրետություն է պետք: Էդուարդ Նալբանդյանն այսօր հստակեցրեց, որ.«Տարածաշրջան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը բավականին կոնկրետ նախաձեռնության մասին է խոսել, նաև բովանդակային առումով: Նա նշել է փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում նախաձեռնելու մասին: Գուցե այս կոնկրետությունը Բաքվի սրտով չէ, դրա համար սպասում են այլ կոնկրետության: Ընդհանրապես Բաքվի սրտով չեն վերջին շրջանում համանախագահների առաջարկները մասնավորապես հրադադարի ռեժիմի պահպանման մասին հայտարարությունները, նաև սահմանից դիպուկահարների հետքաշումը և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին առաջարկները»:

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման գործընթացին վերաբերող ռուս լրագրողի հարցին ի պատասխան Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել գործընթացին:

« Եվ մինչև արձանագրությունների ստորագրում և դրանից հետո Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել հարաբերությունների հաստատմանը, այնպիսի ձևերով որը կբավարարի և Հայաստանին և Թուրքիային: Գաղափար կար իրագործել ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում երկաթուղային ծրագրեր, որը կկապի երկրներին ու ժողովուրդներին: Այս նախագծերը ուժի մեջ են, սակայն գլխավոր դերակատարությունը մնում է երկու երկրներին, որոնք ստորագրել են արձանագրությունները: Մենք պատրաստը ենք ամեն կերպ աջակցել դրա իրագործմանը»,- ասաց Լավրովը:

Ռուսաստանն ակտիվ կերպով աջակցում է Հայաստանի Եվրասիական ինտեգրացիային: Քննարկել ենք համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ- ում, ԵԽԽՎ-ում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում: Չշրջանցվեց նաև ուկրաինական իրադարձությունների թեման ու մերձավոր արևելքում տիրող իրավիճակի հարցը: Սերգեյ Լավորվը նշեց, որ ցավոք ահաբեկչական սպառնալիքը Մերձավոր արևելքում ընդլայնվում է, իսկ Ուկրանիական զարգացումների հարցում կարևոր է բանակցությունների սեղանի շուրջ նստելը:

Back to top button