

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի եւ նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման եւ պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կարեւորությունը:
Անցած շաբաթավերջին Ստեփանակերհում հյուրընկալել էին նաեւ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչին։ Եթե ԱԵԴ- պատվիրակները արդեն ծանոթ են ադրբեջանական ռեակցիային (նրանք Ստեփանակերտում էին երկու ամիս առաջ), ապա Յացեկ Պրոտասեւիչը Արցախում էր առաջին անգամ, բայց լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն չի վախեցնում Ադրբեջանի ,սեւ ցուցակում հայտնվելուե հեռանկարը:
Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակները մասնակցեցին Արցախի ժողովրդավարական կուսակցության չորրրդ համագումարին։ Առիթը, բնականաբար, այն չէր, որ կուսակցությունը հայտարարեց 2015 թվականի գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: ԱԺԿ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ հայտ է ներկայացրել ԱԵԴ-ին մասնակցելու համար և Եվրոպական ազատ դաշինքի հետ համագործակցություն է սկսել:
ԱԵԴ-ի բյուրոյի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմին Ստեփանակերտում հայտարարեց, որ անկախության ձգտող պետության համար շատ կարեւոր են եվրոպական հանրության հետ կապերը, եւ Եվրոպական ազատ դաշինքի միջոցով Ղարաբաղը կարող է ավելի տեսանելի դառնալ Եվրոպայի համար, ամրապնդել իր դիրքերը Եվրամիությունում եւ կտրվել քաղաքական մեկուսացումից, որում հայտնվել է: Քվեարկությունը ԱԺԿ անդամակցության հարցով նախատեսվում է գալիք տարվա ապրիլին:
Եվրոպական կառույցների` Ղարբաղյան հիմնախնդրի լուծման հարցում դերակատարության մասին նաև Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչի այցի ընթացքում է խոսվել: Կարճատև այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովում, նաև հանրապետության նախագահի հետ է հանդիպել: Հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ նախագահի հետ խոսել են Մադրիդյան սկզբունքների մասին։ Լրագրողների հիշեցմանը, որ այդ սկզբունքներն անընդունելի են Ղարաբաղի ժողովրդի համար, Եվրախորհրդարանի փոխնախագահն ասել է. «Սկզբունքը հնարավորություն են տալու կամարտահայտության եւ սա ամենակարեւորն է։ Թող ժողովուրդը արտահայտի իր կարծիքը, անյուհետեւ՝ կտսենենք ինչ ենք անելու»։
Եվրոպացի խորհրդարանականը կարծում է նաև որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով: