ԿարևորՀասարակություն

Նախագահը ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այսօր նաև լրանում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարին: Ոստիկանության զորքերի նոր շենքը Դավիթաշեն վարչական շրջանում է, զբաղեցնում է շուրջ երեք հազար քառակուսի մետր տարածք: Նոր վարչական շենքում առաջին անգամ բացվել է ոստիկանության զորքերի անցած ճանապարհը ընդհանրացնող թանգարան: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զոքրեի աշխատանքը բավարար է գնահատել, վստահեցրել, որ ոստիկանը ներքին խժդժություններ չի ուզում ճիշտ այնպես, ինչպես զինվորականը պատերազմ չի ուզում:

«Նախկին շենքում նորմալ. աշխատանքային պայմաններ չունեին, փնթիությունը բերում է ամեն ինչի, խարխլված,քանդված, հետևաբար մաշված, փնթի ոստիկան,

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թվարկած անհարմարությունները ոստիկանության զորքերի աշխատակիցների համար այլևս անցյալում են, նրանք նորմալ աշխատանքային պայմաններ ունեն, նորոգված երկհարկանի շենք՝ շուրջ երեք հազար քառակուսի մետր տարածքով՝ Դավիթաշեն վարչական շրջանում: Ոստիկանության զորքերի ծառայության պետ Աշոտ Նալբանդյան. «Տեխնիական վերազինված են, անձնակազմը վերազինված է հատուկ միջոցներով, մենք պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրը կատարել այնպես, ինչպես հարկն է»:

Մեր երկրի գերագույն , գլխավոր հրամանատարին՝ ՀՀ նախագահին, այսօր ոստիկանության զորքերի աշխատակիցները ներկայացրեցին տեխնիկական ու ոչ միայն հնարավորությունները: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զոքրեի աշխատանքը բավարար է գնահատում, միաժամանակ անկեղծանում՝ աշխատակիցների առջև ոստիկանապետի դրած պահաջները շատ են ու խիստ, նոր պահանջ չի դնի, բայց կառաջարկի՝ հին պահանջները կատարել. «Օ. Ի սեր աստծո, դժգոհ լինելու այնքան բաներ կան, բայց դե եթե ղեկավարվենք դժգոհությունով, երբեք ոչինչ չի ստացվի: Խրախուսում ենք լավը և փորձում ենք օրինակ ծառայել:
Ոստիկանապետն իր ներկայությամբ, պահանջներով ու խորհրդակցություններով նույնիսկ զզվացրել է այս անձնակազմին»:

Մասնագիտական առումով առաջընթաց կա, ավելի մարզված են, տեխնիկական ու հատուկ միջտոցներին են տիրապետում, սա ոստիկանապեսի գնահատականն է, ոստիկանի աշխատանքի ընդհանուր գնահակատանի սպասում են շարքային քաղաքացուց: Ի վերջո, ոստիկանապետի համոզմամբ, ոստիկանը նախ և առաջ նույն քաղաքացին է, այդ մասին նա չպետք է մոռանա:
«Ոստիկանական համազգեստ կրող մարդու մեջ պետք է երկխոսի ու ներդաշնակ լինի: Խախտվեց՝ չի ստացվելու, հիմա ինչքա՞ն է մեզ հաջողվում, կուզենայի լավ հաջողվեր, կամաց-կամաց, բայց հաջողվում է, սառույցը տեղից շարժվել է, էլ կանգանցնել չի լինի: Մենք համառ ենք»:

Ինչպես զինվորականը չի ուզում, որ պատերազմ լինի, այնպես էլ՝ ոստիկանը չի ուզում փողոց դուրս գալ, տեխնիկա կիրառել, հանրահավաքներ ցրել,- վստահեցնում է ոստիկանության պետ Վլադմիր Գասպարյանն ու նկատում՝ վատ է, որ ոստիկանական զորքերն ասոցացվում են ցույցեր ցրելու հետ.«Ոստիկանությունը քաղաքում նաև արտաքին ծառայություն է կատարում, դուք, միշտ տեսնում եք մի քիչ համազգեստը տարբերվող ոստիկանների: Դա մեր ոստիկանական զորքերն են, որը պահակապարետային ծառայության , հրեշտակների հետ միասին պաշտպանում են: Իհարկե, Աստված չանի, որ նման միջոցառումների դեպքում գործեն պրոֆեսիոնալ, առանց զոհերի, առանց մարմնական վանսվածքների, ոստիկանը ներքին խժդժություններ չի ուզում, մենք ամենաչուզողներն ենք, այդ ուզողներին ասեք, թող խաղաղվեն, թող խաղաղվեն, խաղաղվեն»:

 

 

 

 

Back to top button