Հասարակություն

Կյանքի խոսքը միանում է Աստծո ժողովներին, իսկ Վերնատունը լայն թափով քարոզչություն է իրականցնում.աղանդների դեմ պայքարը շարունակվում է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Խորան», «Պենտեկոստե» աղանդները լուծարման փուլում են, «Կյանքի խոսքը» վերամիավորում է «Աստծո ժողովների» հետ«Վերնատունն» էլ շարունակում է աղանդավորական քարոզչությունը: Սրանք աղանդների անուններ են, որոնք ըստ փաստերի, վարվող քարոզչության ֆոնի ներքո զբաղված են բնակչությանը մոլորեցնելով` թալանի կազմակերպմամբ: Աղանդների դեմ պայքարող Միացիալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննսիյանն այսօր ներկայացրել է մերկացնող փաստեր: 

Այն, որ աղանդավորական կազմակերպություններ Հայաստանում կան, և իրենց գործունեությունն իրականցնում են ըստ իրենց` օրենքի սահմաններում, տեղյակ են ինչպես պատկան այրերը, այնպես էլ առաքելական եկեղեցին, ու հոգևորի քողի ներքո իրականցնելով դատապարտելին, բացահայտում է ոստիկանությունը` համապատասխան աղմկահարույց դեպքից հետո` ուսումնասիրելով հանցակցի մեղսակցության փաստերը կատարվածի հետ: Սևակ Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց հերթական հանցագործությունը, որի դատավարությունը վերջերս է ավարտվել հօգուտ հայցվոր կողմի:

Իսկ ահա «Խորան» և «Պենտեկոստե» աղանդներում ներգրված են անչափահաս երեխաներ, իսկ վերջիններիս կողմից կազմակերպված ճամբարներում, օրենքի խախտմամբ, քարոզ է իրականացվում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նշանակումից հետո, առկա փաստերի հիման վրա լուծարման գործընթաց է սկսվել:

«Տվյալներ կան այն մասին, որ «Պենտեկոստե» աղանդի ղեկավարը 60 000 ԱՄՆ դոլար է շորթել մի քաղաքացուց: Այդ աղանդի ղեկավարը փորձել է իրեն կաշառել: Մինչև 10 000 դոլար գումար էր առաջարկում, որ լռեմ»:

«Վերնատուն» անունը կրող նոր աղանդ է տարածվում Հայաստանում, որ գործում է Նոր Արեշում, իսկ հովիվը Ջավաքխում արդեն ունի 50 ավետարնական եկեղեցի: Սևակ Հովհաննիսյանը հայտարարում է, թե «Աստծո ժողովներ» աղանդը, հիմնադիր ժողով է արել, որից հետո պարզ է դարձել, որ միանում է լուծարվող «Կյանքի խոսք» աղանդին:

 

Back to top button