Հասարակություն

Գիտությանը պատերազմ է հայտարարված. գիտնական

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Հուլիսի մեկից սպասվող աշխատավարձերի բարձրացումը կշրջանցի մանկավարժներին և գիտաշխատողներին: Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի խոսքով, մանկավարժները հուսահատ են: Իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանը` հավելելում է, որ երկրում ամենաանտեսված և լքված խավը հենց գիտնականն է: Այսօր գիտությանը պատերազմ է հայտարարված:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոսոտումը` կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարաձրացման հետ կապված: Հիշեցնում ու փաստում է, որ առայսօր չի բարձրացել կրթության ոլրոտի ներկայացուցիչների աշխատավարձերը, իսկ հուլիսի մեկին պետական աշխատողների ցանկում էլ դարձյալ մանկավարաժները ընդգրկված չեն: Երեկ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դպրոցն ու կրթությունը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Անահիտ Բախշյանը հեռահար հարցադրում է անում.«Մի հարցնող լինի, էդ ինչպե՞ս: Այս նվաստացուցի՞չ աշխատավարձով»:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը սակայն նշում է, իրեն ոչ պատահական մարդ ասել է թե ուսուցիչների աշխատավարձի բարձրացում է սպասվում 9%-ի չափով: Իսկ թե ինչ «այլ աղբյուրներից» է լինելու, որտեղի՞ց են այդ գումարը ճարելու Բախշյանը պատասխանը չգիտի:
«Հանելուկ է մեր իշխանության բոլոր քայլերը, նորմալ մարդը, որը ուզում է հասկանալ, բացել կայքը, գտնել ինչ-որ նյութ, փաստ, որոշում անհնար է: Այն, ով ինձ ասաց, պատահական մեկը չէր, բայց էդ հարցը, թե ինչպե՞ս, ինքն էլ չգիտեր, որովհետև ինչպե՞ս եք բարձրացնելու, եթե 2014 թվականի հունիս ամսվա համար ՊՈԱԿ-ներին ավել չեք ֆինանսավորում: Հիմա, գցելու են տնօրենների վրա մեղքը»,-ասաց կրթության փորձագետը:

Ինչ վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձին, Անահիտ Բախշյանը մեջբերում է կառավարության հաստատված ծրագրից մի հատված ըստ որի ն գիտնականների սոցպաշտպանվածության գործում մեխանիզմներ էին դրվելու, աջակցվելու էին նրանց ծրագրերը և այլն, բայց արդյուքը նա է, որ միայն գեղեցիկ նախադասություներ են գրված:
ԳԱԱ անդամ թղթակից, դոկտոր-պրոֆեսոր Արթուր Իշխանայանը նշում է, որ երկրում ամենաանտեսված և լքված խավը հենց գիտնականն է ու այսօր տեղի ուենցող զարգացումները փաստում են, որ Գիտությանը պատերազմ է հայտարարված:Վերջիսն հիշեցնում է, որ անկախությունից առաջ մեր երկրում մոտ 32 հազար գիտաշխատող կար, այսօր ունենք 4000 գիտաշխատող և միջին տարիքը հատել է 60 շեմը: Ի դեպ, Արթուր Իշխանյանի աշխատավարձը համավում է բարձր. այն կազմում է 63 հազար դրամ, իսկ այդքան գումար ստանում են մի քանի հոգի:
«Բոլոր կառավարություններն էլ այդ ուղղությամբ էին աշխատում, միշտ գիտնականները դուրս են մնում սոցիալական փաթեթներից, հուլիսի 1-ից ԳԱԱ աշխատակիցների և մանկավարժների աշխատավարձը չի բարձրանա, այն դեպքում, երբ ամենացածր աշխատավարձը հենց գիտնականն է ստանում, ամնաբարձր աշխատավարձը՝ 70 հազար դրամ է, իսկ ես ստանում եմ 63 հազար դրամ»:

 

 

 

 

 

Back to top button