Տնտեսական

Մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտում տարածաշրջանի առաջատար երկիր.վարչապետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է 7-րդ ամենամյա միջազգային ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորումը, որի նպատակն է աջակցել բիզենսի տարբեր ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ, ինչպես նաև՝ նոր գործընկերներ: Միջոցառմանն այս տարի մասնկացում են ինչպես տեղական, այնպես էլ 64 կազմակերպություն: ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորումն այս տարի իրականացվում է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով: «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- համաժողովի բացմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Back to top button