Քաղաքական

Ոչ թե պահանջ, այլ առաջարկություն.Հովիկ Աբրահամյանը ՝ քառյակի հետ համագործակցության մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Եթե քառյակը համագործակցություն է առաջարկում, չի կարելի պահանջներ ներկայացնել, այլ կարելի է համագործակցություն, առաջարկություն ձևակերպել: Մենք քննարկում ենք, և յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է աջակցի պետության, տնտեսության շահերից բխող լավ գործերին, նորմալ առաջարկների դեպքում և ընդդիմությունը պետք է համագործակցի, և մենք ենք պատրաստ համագործակցության»,- նշել է Հովիկ Աբրահամյանը,ով անդրադարձել է նաև հուլիսի մեկից պետական ծառայողների համար ուժի մեջ մտնող սոցիալական պարտադիր վճարներին և ոչ միայն:

Քառյակի 12 կետանոց պահանջներից մինչև պարտադիր կուտակային, թե սոցիալական նպատակային վճար, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայանգիր ու մինչ այժմ ստվերում աշխատող խոշոր գործարարների՝ ստվերից դուրս գալու վերջնաժամկետի մոտեցում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը , ով մասնակցում էր Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպված Դիջիթեք ամենամյա միջազգային ֆորումին, պատասխանեց այս օրերին հանրությանը հուզող հրատապ հարցերին: Նախ, խորհրդարանական քառյակի՝ իշխանությանն ուղղված 12 կետանոց պահանջների մասին. Հովիկ Աբրահամյանը նկատեց՝ ներկայացված պահանջների հիմնական մասն արտացոլված է կառավարության՝ վերջերս հաստատված ծրագում:

«Մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարակում, կարևորն այն է, որ կատարենք գործ, որը կզարգացնի ՀՀ տնտեսությունը»,- նշեց կառավարության ղեկավարը, իսկ համագործակցելիս պետք չէ պահանջներ ներկայացնել: Եթե քառյակը համագործակցություն է առաջարկում, չի կարելի պահանջներ ներկայացնել, այլ կարելի է համագործակցություն, առաջարկություն ձևակերպել: Մենք քննարկում ենք, և յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է»:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է աջակցի պետության, տնտեսության շահերից բխող լավ գործերին, նորմալ առաջարկների դեպքում և ընդդիմությունը պետք է համագործակցի, և մենք ենք պատրաստ համագործակցության՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկի դեպքում »,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Նպատակային սոցիալական վճարի մասին, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի մեկից: Կառավարության ղեկավարը նախ հիշեցրեց, որ կառավարությունը նախաձեռնել է բարձրացնել 200.000-ից ավելի պետական աշխատողների աշխատավարձերը միջինը 40 տոկոսով : Սա Հովիկ Աբրահամյանը համարձակ քայլ համարեց , քանի որ կառավարությունը այդ նպատակով մոտ 38 միլիարդ դրամ է հատկացրել: «Եվ մենք պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճար ենք սահմանում և դա, իմ կարծիքով, շատ ճիշտ քայլ է»,- նշեց ՀՀ վարչապետը ՝ հիշեցնելով, որ նվազագույն աշխատավարձ ստացողների փոխարեն վճարումը կառավությունն է կատարելու
«Դա իմ կարծիքով շատ ճիշտ քայլ է, Եվ մասնավոր ոլորտի համար դա մինչև 2017 թվականի հուլիսի մեկը հետաձգված է: Հուլիսի 1-իցբոլորի համար այդ վճարը կդառնա պարտադիր:

Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց, հանդիպեց բոլոր խոշոր գործարարների հետ,նրանց մինչև հուլիսի մեկը ստվերից դուրս գալու ժամանակ տվեց: Վերջնաժամկետն ավարտին է մոտենում, կառավարության ղեկավարն այսօր հայտարարեց՝ արդյունքները կգրանցվեն հուլիսի մեկից, Հովիկ աբրահամյանն այսօր էլ վերահաստատեց կառավարության դիրքորոշումը հստակ է՝ ստվերից պետք է բոլորը դուրս գան
«Ֆինանսների նախարարությունը տասնօրյակը մեկ տալու է հաշվետվություն նաև հանրությանը, որ հարկատուի մոտ ինչ տենդենց կա, հարկերն ավելացել են, վճարներն ավելացել են: Բոլորը, այդ թվում նաև մամուլը տեղյակ է լինելու: Մենք լինելու ենք հետևողական և մեր պայմանավորվածությունները կառավարությունը պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք շատ կոշտ դիրքորոշում կցուցաբերենք»:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցին Հովիկ Աբրահամյանը նշեց՝ «հանդիպումները կլինեն, որոշում կկայացնենք»:

Back to top button