Հասարակություն

Հակառակորդի գնդակից երկու զինծառայող է զոհվել

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը panorama.am- ին հայտնել է, որ  ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում երեկ երեկոյան մահացել է պայմանագրային զինծառայող՝ ԼՂՀ քաղաքացի Նարեկ Պողոսյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button