Հասարակություն

Կարկուտը վնասել է Շիրակի 15 հազար հա բանջարաբոստանային կուլտուրաները

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Այսօր գիշեր կարկտահարվել են Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք ու Արևիկ գյուղերի ցանքատարածքները: Այս տարվա առաջին խոշոր կարկտահարությունը հողին է հավասարեցրել 15 000 հեկտար տարածքում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները: Կարկուտը հացահատիկին առայժմ խնայողաբար վերաբերվեց, վնասելով շուրջ 1000 հեկտար:  Շիրակի մարզի գյուղվարչության պետի հավաստմամբ՝ վնասի չափի գումարային ու տարածքային մեծությունը պարզ կլինի երկուշաբթի։

Back to top button