Հասարակություն

«Զվարթնոցում» կազմակրպված խնջույքի համար մեկ պաշտոնյա նկատողություն է ստացել, մեկը՝ ազատվել

Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանըն էլ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Զվարթնոցում» կազմակերպված խնջույքը տեղի էր ունեցել հունիսի  14- ին, որին, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել էին հայ եւ ռուս գործարարներ։

Իսկ հունիսի 18- ին էլ միջոցառում կազմակերպվել էր Գառնիում։ Նախօրեին Կենտրոնական բանկը հերքել էր, որ իրենք Գառնիում խնջույք են կազմակերպվել՝ նշելով, որ տեղի ունեցածը պաշտոնական ընդունելություն էր։

 

Back to top button