Հասարակություն

Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել միասնական քննությունների անցկացման մակարդակը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Միասնական քննությունների առաջին փուլը մոտենում է ավարտին: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել քիմիա և հայոց պատմություն առարկաներից: Դիմորդներին հաջողություն մաղթելու և քննությունների ընթացքին հետևելու նպատակով Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 177 միջնակարգ դպրոցում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը սովորույթի համաձայն` շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, այնուհետև հանդիպել նրանց ծնողներին:

Միասնական քննությունների առաջին փուլի ավարտին մնացել են հաշված օրեր: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել հայոց պատմություն և քիմիա առարկաներից: Դիմորդներին քաջալերելու նպատակով Ավան վարչական շրջանում գտնվող համար 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այստեղ քննություն էին հանձնում Հայոց պատմությունից: Ավանդույթի համաձայն` նախարարը զրուցեց դիմորդների հետ և հետաքրքրվեց, արդյո՞ք նրանց կողմից չկան դժգոհություններ քննություններից:

Քննասենյակում  քննության անցկացման կարգը մանրամասն ներկայացվելուց հետո բացվեցին ծրարները: Որից հետո նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ միասին դուրս եկավ ննասենյակից: Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը, հայտնելով իր գոհունակությունը քննությունների անցկացումից, նկատեց, որ միասնական քննությունները անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, կազմակերպվածությամբ, քան՝ դպրոցական ավարտական քննությունները:

Ավանդույթի համաձայն նախարար Աշոտյանը հանդիպեց նաև նաև դիմորդներին դրսում սպասող և նրանց համար անհանգստացող ծնողների հետ: Նախարարը լսեց և պատասխանեց նաև նրանց հարցերին:

Նշեմ, որ տվյալ քննակակն կենտրոնում այս առարկայի համար գրանցված էր 214 դիմորդ: Քննության չէր ներկայացել 15 դիմորդ: Քննությունն այս կենտրոնում նախարարի այցով պայմանավորված մեկնարկեց 10 րոպե ուշացումով, սակայն քննական կենտրոնի ղեկավարը հավաստիացրեց, որ այդ րոպեներն անպայման կավելացվեն և դիմորդն ամեն դեպքում կունենա 3 ժամ քննությունը հանձնելու համար:

Back to top button