Հասարակություն

ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՃԵԿ խախտումների տուգանքի նվազեցման օրինագիծը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ ճանապարհային երթեւեկության կաոնների խախտման համար սահմանված որոշ տուգանքներ մեղմացվում են։

Քվեարկությանը ՀՀԿ- ից բացի մասնակցել են ԲՀԿ- ն ու ՕԵԿ- ը։ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ոչ իշխանական քառչակն ավելի կտրուկ նվազման կողմնակիցն էր, սակայն դրական քայլ է արված եւ իրենք կողմ կքվեարկեն։

ՕԵԿ- ից Հովհաննս Մարսարյանն էլ նշել է, որ նմանատիպ մի օրինագիծ առաջարկել էր խմբակցությունը, ուստի իրենք եւս դրան կողմ կքվեարկեն։

Back to top button