Հասարակություն

Ֆերոմոնային թակարդներ մորմազգի ցեցերի դեմ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի բանջարեղենի ցանքատարածքներում տեղադրվում են Ֆերոմոնային թակարդներ մորմազգիների վնասատու ցեցերի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը ստուգելու համար:  Թակարդը  կենսաբանական պայքարի ձևերից մեկն է, որն արու ցեցերի որսով պայմանավորված կանխում է բազմացումը: Արմավիրի մարզում արդեն տեղադրվել է 1200 այդպիսի թակարդ:

Արմավիրի մարզում կարտոֆիլի ցեցն իր կայուն տեղն է զբաղեցրել բանջարեղենի ցանքատարածքներում, իսկ արագ բազմացման շնորհիվ այն սկսել է վնասել լոլիկի, պղպեղի և սմբուկի մշակաբույսերին: Ավելին` Էջմիածնի գյուղերից  վնասատուի վարակը հասել է Արմավիրի և Բաղրամյանի տարածքների մշակովի հողեր: Կարտոֆիլի ցեցը ըստ շրջանառվող լուրերի  դեռ երեք տարի առաջ ներկրվել է կարտոֆիլի սերմացուի հետ և տարածվել կարտոֆիլի ցանքատարածքներում: Նախորդ տարում այն սկսեց վնասել լոլիկին, իսկ այս տարի նաև պղպեղին ու սմբուկին: Գյուղաջակցության Արմավիրի մարզային կենտրոնի տնօրեն Լյովա Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ցեցերի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, սակայն պետք է այն ճիշտ ժամանակահատվածում իրականացնել :

Գյուղաջակցության մարզային տնօրենի հավաստմամբ մեկ տասնյակից ավելի միջատասպան թունաքիմիկատների կիրառման տարբերակները բազմացվել և ուղարկվել են համայնքապետարաններ: Ցեցերն այս տարի ավելի շատ են նկատվել  այս ամսին, իսկ նախորդ տարի` հուլիսին: Ցեցերը բազմացման նպաստավոր պայմանները  մինուս 4 աստիճան ցելսիուսից մինչև 36 աստիճան ցելսիուսն է, իսկ ավելի բարձր կամ ավելի ցածր ջերմաստիճանու դրանք ոչնչանում են:

Բուժման արդյունավետությունը նկատելու համար գյուղնախարարությունը  ցեցով վարակված հողատարածություններում տեղադրում է ֆերոմոնային թակարդներ: Այն հնարավորություն է տալիս նաև որսալ արու ցեցերին` կանխելով բազմացումը: Սովորաբար մեկ էգը ձվադրում է մինչև 200 ձու և տալիս է  շուրջ  13 սերունդ:  Ֆերոմոնային 1  թակարդը  նախատեսված է  3հա լոլիկի, պղպեղի և սմբուկի մշակաբույսերի տարածքների համար, և 5 հա կարտոֆիլի: Արմավիրի մարզում արդեն տեղադրվել  1400 թակարդ, որից 200-ը` կարտոֆիլի դաշտերում: Թակարդներում 2 շաբաթ ընդմիջումով փոխվում է  սոսնձաթուղթը, իսկ մեկ ամիս անց` ֆերոմոնը: Տեղադրված թակարդները միայն վերահսկում  են բուժման արդյունավետությունը և պայքարի հիմնական միջոցներ  չեն: Գյուղացիական տնտեսություններին մնում է  սեփական միջոցներով  կազմակերպել պայքարի միջոցառումներ:v

Back to top button