Հասարակություն

Մանվել Բադալյանն անդրադարձել է ֆինաննախարարության աշխատակիցների աշխպատանքից ազատվելու խնդրին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մինչ կառավարության նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձել է ֆինանսների նախարարության արդեն նախկին աշխատակիցների` աշխպատանքից ազատվելու խնդրին: Հիշեցնենք, նրանց հիմնական մասը քաղաքացիական ծառայողներ են, աշխատանքիից զրկվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն միացել է ֆինանսների նախարարությանը: Հատկանշական է, որ աշխատանք կորցրել են միայն ֆինանսների նախարարության աշխատակիցները: ՊԵԿ և ոչ մի աշխատող գործազուրկ չի դարձել: «Այս պահի դրությամբ որևէ խախտում տեղի չի ունեցել, ստեղծվել է նոր մարմին, նոր նախարարություն, երկու պետական մարմիններ միաձուլվել են, վերակազմակերպվել են»,- հայտարարել է քաղծառայության խորհրդի նախագահը:
Անդրադառնալով ամբողջովին լուծարված ֆինանսական վերահսկողության տեսչությանը, Մանվել Բադալյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ այդ կառուցվածքային ստորաբաժանումն այլևս գոյություն չունի, դա այլևս քննարկման առարկա չէ: «Համանման սոտրաբաժանումները, որոնք և ՊԵԿ-ն է ունեցել, և ֆինանսների նախարարությունը, բնականաբար մնիաձուլվել են, և միավորումների արդյունքում տեղի է ունեցել նախկին թվաքանակը նվազում, բնական է, չէ»,- հռետորական հարց է հնչեցրել Մանվել Բադալյանը և հայտարարել, որ ինքը ամբողջովին չեմ կիսում այն կարծքիը,ո ր միայն ՊԵԿ-ի աշխատողներն են ազատվել, վստահ եք, որ միայն նրանք են,- կրկին հարցէ հնչեցրել Քաղաքացիական խորհրդի նախագահն ու նշել, որ «Ինչոր պահանջներով պայմանավորված նախապատվությունը նրանց է տրվել, իրավական չափանիշների մասին է խոսքը, քանի որ նա էլ է պետական մարմին: Ինչո՞վ ենք համոզված.որ ՊԵԿ-ի քաղծառայողներն ավելի թույլ չափանիշերով են օժտված, քան ֆինանսների նախարարության աշխատակիցները»,- հերթական հռետորական հարցով էլ Մանվել Բադալյանը ամփոփել է լրագրողների հետ զրույցը:
Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Արմավիրի մարզի Լենուղի համայնքի չորրորդ աստիճանի վթարային շենքի բնակիչները: Սպասում են որ շենքը փլվի հետո կառավարությունը մեղավորներ կփնտրի-հայտարարել են բնակիչները: Լենուղու բնակիչների խնդմամբ, Շենքը չորրորդ կարգի վթարային է 1987թ, պատերը բաժանվել են, անկյուններ չկան արդեն, քամին տանիքը տանում է, պատկերացրեք, քամին տանիքը բերի.լցնի ժողովդրի վրա: Հետո ԱԻՆ-ը գա ու գտնի ով է մեղավորը: Քսանինը բնակիչ ունեցող շենքի անդամները վստահեցրել են, որ հարյուր հազար անգամ բոլոր ատյաններին դիմել են, սակայն, իրենց բողոքի ձայնը որևէ մեկը չի լսում:
Back to top button