Քաղաքական

Թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունները Վրաստանում ծավալել են հայատյաց տրամադրություններ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վրաստանում առկա աշխարհաքաղաքական զարգացումները բավականին մտահգիչ են՝ հաշվի առնելով այդ երկրում թուրք-ադրբեջանական ազդեցության աճը։ այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Վրաստան. Եվրասիական ընտրություն» կոալիցիայի ղեկավար Արչիլ Ճղոիձեն: Ըստ վրացի քաղաքագետի՝ Թուրքիան Վրաստանին թելադրում է ստրկական պայմաններ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և կրթական հարցերում:

Թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Վրաստանում շարունակում է աճել: Այս պայմաններում դժվար է ակնկալել վրացական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում, փաստեց մեր երկրում գտնվող վրացի քաղաքագետ Արչիլ Ճղոիձեն: Ըստ նրա՝ վրացի ժողովուրդը ընկալում է Մեծ եղեռնը ոչ միայն որպես հարևան ազգի ցեղասպանություն, այլ նախ և առաջ որպես քրիստոնյա ազգի ոչնցացման փորձ:

Թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունները Վրաստանում ծավալել են հայատյաց տրամադրություններ ձևավորելու գործունեություն, փոխարենը՝ ամեն կերպ ուժեղացնելով սեփական ազդեցությունը: Ըստ վրացի քաղաքագետի՝ այսօր ընթանում է օսմանյան ժամանակաշրջանի Վրաստանի պատմության սրբագրում՝ հօգուտ թուրքական կողմի:

Վրաստանի իսլամացման առկա գործընթացները վերաբերվում են նաև տնտեսական ոլորտին: Արչիլ Ճղոիձեն մտահոգված է թուրքական տնտեսական էքսպանսիայի միջոցով Անկարայի ձգտումները՝ վերականգնել Օսմանյան կայսրության սահմաններում իր ազդեցությունը, ինչի մասին ակնարկել է Թուրքիայի ներկայիս արտգործնախարարը։

Քաղաքագետը արձանագրեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության դիրքերըի թուլացումը՝ եվրոամերիկամետ քաղաքականության և ադրբեջանաթրքական ազդեցության ներքո գտնվելու հետևանքով: Բանախոսը հավելեց, որ իր գլխավորած կազմակերպությունը ռուսամետ է և հանդես է գալիս հարևան քրիստոնյա ժողովուրդների միջև կապերի ամրապնդման օգտին։

Back to top button