Միջազգային

Sotheby’s-ի աճուրդում 9 միլիոն դոլարով վաճառվել է եզակի նամականիշերից մեկը

Sotheby’s-ի աճուրդում 9 միլիոն դոլարով վաճառվել է ութանկյուն «Բրիտանական վարդագույն Գվիանա» լեգենդար նամականիշը: Այսպիսով, այն դարձել է աճուրդում վաճառված՝ աշխարհում ամենաթանկ նամականիշը: «Ֆիլատելիայի արքայադուստր» ոչ պաշտոնական անվանումն
ստացած «Բրիտանական վարդագույն Գվիանիան» տպագրվել է 1856 թականին Ջորջթաունում՝ Գայանայի արդի մայրաքաղաքում: Տեղի փոստի կառավարիչը թողարկել է երեք շարք տարբեր արժեքների նամականիշեր, երբ այդ երկիրը, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի գաղութն Էր, Լոնդոնից չի ստացել
նամականիշերի խոստացված խմբաքանակը:  1 ցենտ անվանական գնով ամենաԷժան շարքից այսօրվա դրությամբ պահպանվել է միայն մեկ նամականիշ, որն էլ վաճառվել է Նյու Յորքում: «Բրիտանական վարդագույն Գվիանան» օգտագործվել է միայն թերթերի առաքման համար եւ շատ կարճ
ժամանակ: Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ դրա արժեքը նախապես գնահատվում Էր 10-ից մինչեւ 20 միլիոն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Back to top button