Միջազգային

Ռուս լրագրողի սպանության մեջ Դմիտրի Մեդվեդեւը մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ Россия 1 հեռուստաալիքի թղթակից Իգոր Կորնելյուկի մահվան մեջ մեղավոր է Ուկրաինայի ղեկավարությունը:«Լրագրողի մասնագիտությունը վտանգավոր է, սակայն երբ լրագրողներից ոմանք զոհվում են՝ կրակահերթի տակ ընկնելով, իսկ մյուսների ճակատագիրը անհայտ է, այս ողբերգությունը մեղավորներ ունի: Հարևան Ուկրաինայում իրավիճակի համար պատասխանատու են նրանք, ովքեր իրենց իշխանություններ են անվանում», — Մեդվեդևի գրառումը բեջբերում է Lenta.ru-ն: ՌԴ վարչապետը ցավակցություն է հայտնել լարգրողի հարազատներին և մտերիմներին:

Back to top button