Հասարակություն

Մեկնարկեց Մայր Աթոռի միաբանների համագումարը

«Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջե խորագրով է այսօր մեկնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը: Համագումարին ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 93 միաբաններից (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ) 75-ը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց համագումարի անցկացումը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և անդրադարձավ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած աղետալի կորուստներին։ ,Բազում են դժվարությունները, մեր ժողովրդի, պետության ու Եկեղեցու առջև ծառացած խնդիրները, սակայն մենք` որպես Քրիստոսին հավատացող ժողովուրդ, գիտենք հեռու վանել մեզանից վհատությունն ու թերահավատությունը, գիտենք հավատքով ու հույսով դիմագրավել բոլոր դժվարություններն ու փորձությունները: Եվ այս առաքելությունը ծանրացած է հայ եկեղեցականի ուսերին՝ ոգի ներշնչելու դժվարությունների մեջ մեր ժողովրդին, լավատեսություն պարգևելու, գոտեպնդելու, հավատքի հույսի լույսով շողացող ճանապարհների վրա առաջնորդելու մեր ժողովրդի զավակների կյանքըե,- ասաց Հայոց հայրապետը։

Վեհափառը հորդորեց միաբաններին, իբրև տերունական պատգամների ու պատվիրանների ճշմարիտ քարոզիչներ, հույսով, հավատքով ու լավատեսության ոգով գոտեպնդել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, օգնել հաղթահարելու կյանքի դժվարին իրավիճակները և ազգային միաբանությամբ առավել ամրապնդել մեր հայրերի իրականացած դարավոր տեսիլքը` հայոց անկախ պետականությունը, և կերտել հայության բարօր ու երջանիկ կյանքը:

Back to top button