ԿարևորՀասարակություն

Ինչի՞ համար մենք պետք է վճարենք.«Դուրս մեր գրպանից» շարժման հերթական անհնազանդության ավտոերթը՝ վաղը

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Վաղը Արշակունյաց պողոտայից կմեկնարկի «Դուրս մեր գրպանից» շարժման կազմակերպած հերթական անհնազանդության ավտոերթը, որի նպատակն է հանրությանն իրազեկել իրենց նպատակների մասին: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը 4 պահանջ է ներկայացնում` վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: «Մեր շարժման կազմակերպած ակցիաներից հետո որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել թե’ գծանշանների, թե’ տուգանքների նվազման առումով»,-այսօր կառավարության շենքի դեմ հրավաիրված ասուլիսում ասել էր նախաձեռնություն անդամ Արմեն Մանվելյանը:

«Ինչի՞ համար մենք պետք է վճարենք մեր քաղաքում կայանելու համար, դա հանրային սեփականություն է համարվում: Իշխանությունները շատ բաներ կարող են ասել, բայց թող համաձայնեցնեն մեզ հետ, մենք իրենց նշանակել ենք, որ ծառայեն ժողովրդի շահերին: Քիչա մնաում անցորդը ով հինգ րոպեից ավել կանագնում է գումար պահանջեն»,- «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության Արտաշես Միսակյան,որ այսօր կառավարություն շենքի դիմաց հրավաիրած ասուլիսում հայատրեց, որ Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի բոլոր այն որոշումները, որոնցով սեպտեմբերից պետք է նվազեցվեն արագաչափերի արձանագրած տուգանքների չափերը, իրենց պահանջների հետ բացարձակ կապ չունեն: Ըստ նախաձեռնություն անդամի՝ դա պարզապես ժամանակավոր խաբկանք է: Նկատենք, որ ոստիկանությունը հայտարել էր որ ամեն մի կմ/ժամ գերազանցված արագության համար հազար դրամ է ավելանում սահմանված տուգանքին:

«Ինչի՞ համար մենք պետք է վճարենք:Մենք ո՞նց իմանանք 71, 72, թե՞ 73 կմ/ժամ ենք գնացել»:
Նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ վաղը կայանալու է անհնազանդության ավտոերթ, որի ժամանակ ներկայացնելու են իրենց պահանջները. վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

Back to top button