ԿարևորՏնտեսական

Երևանում մեկնարկեց EFSE հիմնադրամի տարեկան համաժողովը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան Արմենիա Մարիոթ հյուրանոցում իր աշխատանքներն է սկսել Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի ամենամյա հավաքը, որն այս անգամ Երևանում է անցկացվում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, բանկային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: «Նպաստավոր պայմաններով վարկավորումը նկատելիորեն կակտիվացնի ՓՄՁ ոլորտը, կստեղծի զարգացման նոր հնարովորություններ, այս առումով հատկապես կարևորվում է դրամային ֆինանսավորման գործիքների կիրառումը»,- հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բելառուս, Բուլղարիա Խորվաթիա, Վրաստան ոչ ամբողջական ցանկն է այն երկրների, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից (EFSE): Հիմնադրամը երկարաժամկետ սուբսիդավորում է տրամադրում միկրո բզինեիս զարգացման նպատակով: Երեք օր Երևանում Հարավ-արելյան Եվրոպայի ու Եվրոպական հարևանության քաղաքականության տարածաշրջանի ֆինանսական հատվածի շուրջ 200 փորձագետներ հավաքվել ու իրենց ամենամյա հանդիպումը կամ տարեկան ժողովն են անցկացնում:

Այս տարվա կարգախոսն է «16 երկիր … և ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները»: Ինչպես արդեն նշեցինք մեր երկիրը նույնպես ֆինանսական օժանդակություն է ստանում հիմադրամիկց: Այս տարի Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը ստացել է 300միլիոն դրամի հավելյալ եկամուտ՝ ՀՀ ԿԲ դուստր ձեռնարկության՝ Փոքր ու Միջին բիզնեսի Վարկավորման Աջակցություն ՓԲԸ-ից: Այս տարվա երկրորդ եռամսյակում EFSE-ն Հայաստանում կունենա 43, 9մլն եվրո շրջանառվող ներդրումներ: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան.«Ամենահաջողված ծրագրեր իրականցնող միջազգային կառույցներից մեկը Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից (EFSE)-ն՝ ի հաշիվ իր նորարա մոտեցումների»:

Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ տնտեսության զարգացման հիմնական խթաններից մեկն էլ փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է, ուստի և մեր երկրում այժմ քննարկումների փուլում է հարկային բարեփոխուևմների փաթեթը, որով էականորեն կթեթևացնի ՓՄՁ-ի բեռը, սա էլ իր հերթին ստվերային տնտեսությունը կկրճատի: Ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանը վստահ է, որ բարենպաստ պայմանները ՓՄՁ-ներին հնարավորություն կտան ընդլայնել իրենց գործունեությունը: Ֆինանսների նախարարը տեղյակ է՝ շատ ու ժատ բիզնես ծրագրեր թղթի վրա են` ֆինասների բացակայության պատճառով , ուստի և. «Հնարավորին չափ ցածր տոկոսադրույքներով ու երկար ժամկետներով մատչելի վարկերի ապահովելը, զուգահեռաբար լուծելով նաև գրավի առարկայի ապահովման ու վարկային երաշխիքների տրամադրման հետ կապված խնդիրները»:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հույս ունի, որ Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը կավելացնի կատարված ներդրումներն ու կնաստօ տեղական արժույթով վարկավորման հետագա աճին Հայաստանում:

 

Back to top button