Հասարակություն

Վարեք առողջ ապրելակերպ եւ զերծ կմնաք սիրտ անոթային հիվանդություններից. սրտաբանի խորհուրդները

Արմինե Գեւորգայան
«Ռադիոլուր»

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ հատկապես սպառնում են զարգացած երկրների բնակչությանը: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում, եւ նկատվում է նաեւ այդ հիվանդության «երիտասարդացում»: Սրտի առիթմիաներ հիվանադության այս տեսակն էլ աճ է ապրում: Սրտաբան –առիթմիոլոգ Լուսինե Մխիթարյանն ասում է, որ սիրտ անոթային հիվանդություններից խուսափելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ ,քայլել, վազել, չծխել և այլն:

Թուլություն, գլխապտույտ, արտխփոց, հոգնածություն, շնչարգելություն, սրտի անկանոն աշխատանք,և այլն… Եթե այս նախանշաները կան ձեզ մոտ հնարավոր է դուք ունեք սրտի առիթմիա: Էրեբունի բ/կ-ի սրտաբան-առիթմոլոգ ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ասում է, որ նման նախանշաներ լինելու դեպքում պետք է ամպայամն դիմել բժիշկի: Նրա խոսքով՝ վերջին տարիներին սրտանաոթային հիվանադությունների աճ է նկատվում եւ որ դրանցից մեծ մասը բաժին է ընկնում առիթմիաներին: Իսկ սրտանաթային հինադություների մահացության դեպքերը գերազանցում են մյուս հիվանադությունների ցուցանիշները, չնայած այն բանի, որ ամենաշատ հայտնագործությունները գրանացվում են են հենց սրտանոթային հիվանադությունների ոլորտում:

Տարածված կարծիք կա, որ սրտի առիթմիաների պատաճառ կարող են հանդիսանալ սոցիալական պայմանները, կլիմայի փոփոխությունը և այլն: Սակայն սրտաբանը նշում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Մինչ դանակը ոսկորին չի հասնում բժշկի չենք դիմում, այս հայտնի ասացվածքը հայերիս համար միշտ ակտուալ է:
Սրտաբան Լուսինե Մխիթարյանն ասում է, որ մենք այդպես էլ առողջությանը հետևելու մշակույթ չունեցանք:

Ոլորտի մասնագետների խոսքով՝ բժշկական հաստատություն ըստ վիճակագրական տվյալների՝ 1000 բնակչից 7-ը դիմում է որեւէ առիթմոլոգիական հիվանդության դեպքում: Առիթմիաներ հանդիպում են բոլոր տարիքային խմբերում՝ սկսած նորածնից, վերջացրած զառամյալներով: Լինում են առիթմիաներ, որոնք բժշկական տեսանկյունից ոչ մի կարեւորություն չեն ներկայացնում, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ առիթմիան մեծ վտանգ է ներկայացնում կյանքի համար եւ կարող է սրտի կանգ առաջացնել: Սակայն ավելի մեծ բարդություն են ներկայացնում մեծ տարիքում ի հայտ եկած առիթմիաները, որոնք հիմնականում առաջանում են սրտի իշեմիկ հիվանդությունների հետեւանքով, սրտի կաթվածից հետո կամ արյան ճնշման տատանումների պատճառով: Սրտաբան Լուսինե Մխիթարյանը նշում է, որ հաճախ է իր աշխատանքային գործունեության ժամանակ հանդիպում հիվանդները, ովքեր թևակոխում են 70-ի շեմը ու լիովին անտարբեր են լինում իրենց առողջության նկատմամբ:

Back to top button