Տնտեսական

Շաբաթական չորս չվերթ՝ Երեւանի եւ Աբու Դաբիի միջեւ

Etihad- ը` Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիաընկերությունը հուլիսի 2- ից կազմակերպում է կանոնավոր չվերթներ՝ շաբաթական չորս անգամ Երեւանի եւ Աբու Դաբիի միջեւ։ Այդ կապակցությամբ ընկերությունը նաեւ բացել է երեւանյան նոր գրասենյակ եւ Դուգի Դուգլասին նշանակել Հայաստանի հարցով գլխավոր կառավարիչ։

«Այս ծառայությունները կնպաստեն Հայաստանում տուրիզմի զարգացմանը, ավելի կամրապնդեն արդեն իսկ ամուր առևտրային և տուրիզմի կապերը ԱՄԷ հետ, և կապահովեն լայն հնարավորություններ Աբու Դաբիի միջոցով կապվելու Ծոցի և Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հետ` որտեղ մեծ հայկական Սփյուռք է բնակվում»,- հայտարարել է Etihad-ի գլխավոր կոմերցիոն ղեկավար Փիթր Բաումգարտները։

Etihad ավիաընկերության Աբու Դաբի- Երևան թռիչքները կիրականացվեն երկու կարգ ունեցող Airbus A 320 օդանավերով` որոնք ունեն 16 բիզնես և 120 էկոնոմ դաս տեղեր։

Կարդացեք նաև
Close
Back to top button