Քաղաքական

Հյուսիսային Իռլանդիայի եւ ԼՂՀ հակամարտության հիմնական տարբերությունը քաղաքակրթական է. փորձագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը: Այս խորագրով ուսումնասիրության արդյունքներն են այսօր ներկայացվել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում: Փորձագիտական խմբին աջակցել են միջազգային մի շարք կազմակերպություններ: Նախագիծը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը: Համահեղինակների գնահատմամբ` հակամարտությունները համեմատելի չեն, սակայն, տարբերությունների առանձնացմամբ կարելի  հասկանալ օգտակարությունը:

Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Հյուսիսիռլանդական հակամարտության դասերն ուսումնասիրել են` այցելելով հակամարտության գոտի: Ուսումնասիրության համահեղինակ Գեղամ Բաղդասարյանն ասում է, որ Հյուսիսիռլանդական փորձն են ուսումնասիրել, քանի որ այն համարվում է որպես հաջողված լուծման մոդել ունեցող հակամարտություն: Թեպետ հակամարտությունն ամենեւին էլ լուծված չէ, սակայն, փորձագետը նկատում է մի շատ էական հանգամանք` հակամարտությունը համարվում է հաջող լուծված, քանի որ կնքվել է խաղաղության համաձայնագիր:

Գեղամ Բաղդասարյանի դիտարկմամբ` հիմնական տարբերությունը պարզապես քաղաքակրթական է: Ուսումնասիրության համահեղինակներից, ՌԱՀՀԿ-ի տնօրեն Մանվել Սարգսյանը նկատեց, որ փորձն օգտագործել չի կարելի, սակայն, նկատելի է, որ դրանում ամենայուրահատուկ հանգամանքը համաձայնությունն է` կոնֆլիկտի առարկայի շուրջ իրավունքների վերաբերյալ.

Փորձագետների համոզմամբ` հակամարտությունները համեմատել չի կարելի, սակայն, տարբերությունները նկատելով էլ կարելի է օգտակարությունը գնահատել: Մեկ այլ կարեւոր եզրահանգում էլ առաձնացնենք` ըստ փորձագետների հակամարտության կարգավորման գործում շատ կարեւոր է հանրային մասնակցությունը` բոլոր շերտերը պիտի արտահայտվեն, սակայն, ըստ նրանց, դա Ղարաբաղյան հակամարտության պարագայում կիրառելն անհնար է, քանի դեռ, փորձագետների համոզմամբ, տվյալ դեպքում որեւէ կողմում ազատ չեն լրատվամիջոցները, հետեւաբար, ուսումնասիրության հեղինակների ձեւակերպմամբ, չեն կարող ներկայացնել պաշտոնական տեսակետներից դուրս կարծիքներ:

Back to top button