Քաղաքական

Հանլեպում վերջին երկու օրում երկու հայ է զոհվել. ՀՀ հյուպատոսը հանդիպել է նահանգապետի հետ

Հալեպի Նոր Գյուղը կրկին հրթիռակոծման թիրախ է դարձել: «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը ը փոխանցում է՝ հրթիռների և ռումբերի հետևանքով զոհվել է հայազգի Վրեժ Ճապաղջուրյանը: Կան նաև վիրավորներ: Նախօրեին էլ Հալեպի Սեպիլ շրջանում ընկած ռումբի հետևանքով զոհվել էր հայազգի 72-ամյա Սեդա Պասմաճյանը:

Հայաշատ քաղաքում կա խմելու ջրի պակաս: Հալեպի բնակիչներն օգտագործում են եկեղեցիների, դպրոցների, մզկիթների բակերում փորված հորերից դուրս բերվող ջուրը, ինչը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է միայն կենցաղային նպատակներով: Խմելու համար ոչ պիտանի ջրի օգտագործման հետևանքով թունավորումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։

Սիրիայում առկա իրադրությունը, Հալեպի նահանգի սոցիալ- տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիներն են քննարկվել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի եւ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ այսօր հանդիպման ժամանակ։ Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը՝ զրուցակիցներն անդրադարձել են ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին։ Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրել է նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Back to top button