Հասարակություն

Հայաստանը արբանյակ է ստեղծում

Հայաստանը նախատեսում է ստեղծել կապի և հեռուստահեռարձակման արբանյակ եւ կապի ու տրանսպորտի նախարարությունն այս ոլորտում տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում։

«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, և այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,- այսօր ասել է նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հանդիպելով «Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության և  Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչների հետ։

«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման և սպասարկման, համապատասխան հայ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։

Back to top button