ԿարևորՔաղաքական

Ո՞ր ոլորտներում Լիտվան կարող է համագործակցել Հայաստանի հետ. դեսպանի մեկամյա աշխատանքի արդյունքները

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մամուլի ազգային ակումբը «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Էրիկաս Պետրիկասին։ Խոսելով հայ-լիտվական հարաբերությունների մասին՝ դեսպանն ասել է, որ մեկ տարվա ընթացքում հանդիպել ու շարունակում է հանդիպել հայ նախարարների հետ։ Գխավոր հարցն այն է, թե կոնկրետ որ ոլորտներում կարել է համագործակցել: Դեսպանն անդրադարձել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ընթացքին և Ուկրաինական զարգացումներին։

Հայաստանի ու Լիտվայի միջև տնտեսական կապերը խորացնելու համար  կարևոր է, որպեսզի լիտվական բիզնեսը հստակ ծրագրերով գա Հայաստան, կարծում է դեսպանը և հարցը քննարկվել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ։ Հայաստանի ու Լիտվայի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի մեծանում է, սակայն դա բավարար չէ, քանի որ ներուժն ավելի մեծ է։ Դեսպանը տնտեսական կապերի խորացման գործում  մատնանշեց տուրիզմի զարգացումը, ինչը հատարքրական կարող է լինել։

Որպես ԵՄ անդամ երկրի դեսպան խոսելով Արևելյան գործընկերության ծրագրի ընթացքի ու Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ ընթալաու և ԵՄ հետ ասոցացվելու հեևանկարին վերաբերող հարցի մասին՝ Էրիկաս Պետրիկասը նշեց, որ «թեև Հայաստանն ավելի ուշ սկսեց բանակցությունները ԵՄ հետ, սակայն առաջ ընկավ, մեծ աշխատանք իրականացրեց. դա ամրագրված է փաստաթղթում: Եվ մենք տեսնում ենք համագործակցությունը Արևելյան գորընկերության երկրների հետ, և ուզում ենք իմանալ այն ոլորտները, որոնք չեն խոչընդոտի Հասյաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Նոր հանձնաժողովը կհավաքվի այս տարի և կվերանայի այն ամենը, ինչին հասել ենք: Պետք է որոշել գլխավոր խնդիրները: Չեմ կասկածում, որ ԵՄ- ն Հայաստանին կհասցնի մի մակարդակի, որտեղ համագործակցություն կա»,- ասաց Լիտվիայի դեսպանը:

Լիտվան նաև ՆԱՏՕ-ի անդամ է ու թեև, դեսպանի խոսքով, հետ է մնում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մյուս երկրներից, այդուհանդերձ ներկա իրողությունների պայմաններում անվտանգության ամրապնդումն առաջնահերթ է  Լիտվայի համար։ Էրիկաս Պետրիկասի խոսքով՝ ՌԴ կողմից Ղրիմի բռնազավթումից հետո հասկացել են, որ ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա անվտանգության հարցերի վրա: «Այն, ինչի մասին երկար տարիներ խոսում էինք, պետք է կյանքի կոչել: Դրա համար իշխող ու ընդդիմադիր բոլոր կուսակցությունները պետք է կարողանան քաղաքական կամք դրսևորել ու ստորագրել ֆինանսավորման մասին համաձայնագիր, որպեսզի մինչև 2020 թվականը մեր ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացվի երկրի պաշտպանությանը: Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից հետ է մնում այդ ցուցակում, սակայն առկա իրողությունները մեզ ստիպում են լրջորեն վերաբերվել հարցին: Նման պայմաններում պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթ է դառնում»,- նկատեց դեսպանը

Ուկրաինայում Լիտվան տեսնում է սպառնալիքներ, փորձում այնպես անել, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա։ Լիտվան, ինչպես և Հայաստանը, փոքր երկիր է։ «Մենք փորձում ենք բարեկամական քաղաքականությունը պահել հարեւանների հետ` ՌԴ  Կալինինգրադի մարզ, Լատվիա, Լեհաստան, Բելառուս: Այսնպես որ՝ Լիտվան հավասարակշռված քաղաքականություն է վարում»,- եզրափակեց դեսպանը։

Back to top button