Միջազգային

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի»եւ Իրանի բանակցությունները կմեկնարկեն այսօր

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի բանակցությունները կմեկնարկեն այսօր Վիեննայում: Հանդիպման անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էին բերել ԵՄ-ի գերագույն ներկայացուցուչ Քեթրին Էշթոնը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի վերջին Ստամբուլում կայացած բանակցությունում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շաբաթ օրը հրավիրված ասուլիսում մեկնաբանելով միջազգային միջնորդների հետ հունիսի 16-20-ը ծրագրված բանակցությունների հերթական փուլը` ասել է. «Գոյություն ունի երկու դիրքորոշում, որոնց հարցում չունենք տարաձայնություններ: Մեկն այն է, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը, իսկ երկրորդը, որ վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները կհանվեն»: Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ ուրանի հարստացումն իրականացնում է բացառապես խաղաղ նպատակներով, մասնավորապես իզոտոպներ ստանալու համար, որոնք կիրառվելու են բժշկության մեջ` քաղծկեղի դեմ պայքարում: Ռոուհանին ընդգծել է, որ Թեհրանը շատ լուրջ է վերաբերվում Վեցյակի հետ բանակցություններին: Ներկա բանակցությունները նրա խոսքով ընթանում են այնպիսի հիմքերի վրա, որից կողմերը կարող են շահել: «Եթե բանակցությունները տապալվեն, ապա երկու կողմն էլ կպատվեն», — նշել է Իրանի նախագահը: Սպասվում է, որ Իրանի և «վեցյակի» միջև վերջնական համաձայնագիրը կստորագրվի հուլիսի 20-ին:

Back to top button