Միջազգային

Բաքվում ՆԱՏՕ- ի սեմինարն ուղեկցվում է սկանդալներով

Բաքվում այսօր տեղի ունեցող ՆԱՏՕ- ի Rose Roth սեմինարի ընթացքում բանավեճ է եղել հայասկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։ ԱԺ պատգամավորների՝ Կորյուն Նահապետյանի եւ Թեւան Պողոսյանի՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչելու մասին հայտարարությունները հարուցել են սեմինարին ներկա ադրբեջանցիների հիստերիկ արձագանքը Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխող կուսակցությունից պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը դժգոհել է եւ նշել, որ միջազգային հանրությունը, որը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, պետք է նույն կերպ ճանաչի նաեւ Ադրբեջանինը։

Ի դեպ՝ «Ղարաբաղի ազատագրական կազմակերպության»անդամները բողոքի ակցիան են կազմակերպել ընդդեմ Բաքու ժամանակ հայ պատվիրակների (տես այստեղ

Սեմինարը ուղեկցվել է եւս մեկ սկանդալով։ Սուրճի ընդմիջման ժամանակ ադրբեջանցի իրավապատշպան Լեյլա Յունուսը հյուրերին է ներկայացել «Ազատություն խղճի կալանավորներին» պաստառով եւ բաժանել Բռնությունների դիմադրության կենտրոնի հայտարարությունը։ «Ի՞նչ եվրաինտեգրման եւ կայունության մասին եք դուք խոսում, երբ երկրում կա քաղաքական բռնությունների 130 զոհ»,- ներկաներին դիմել է Յունուսը՝ նշելով, որ նրանցից 40- ը խղճի կալանավորներն են, 90- ը՝ քաղբանտարկյալներ, 11 լրագրողներ եւ 4 իրավապաշտպաններ։

Back to top button