Միջազգային

Ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների Բաքու կատարած այցի

«Ղարաբաղի ազատագրական կազմակերպության» անդամները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների Բաքու կատարած այցի, հաղորդում է haqqin.az կայքը։ Ակցիան տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել են հայ պատգամավորները։ Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց պաստառները։ Հիշեցնենք՝ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել  հայկական պատվիրակությունը՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Երեք հոգանոց պատվիրակության կազմում են նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Back to top button