ԿարևորՀասարակություն

Օդանավակայանի կից շենքի բնակիչներն ստանում են նոր բնակարաններ, «Հայփոստը»՝ նոր մեքենաներ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սանդորա» բնական հյութի արտադորւթյունն այսուհետ կիրականացվի նաև Հայաստանում: «Ջեռրմուկ Ինթերնեյշնլ Պեպսի- Կոլա Բոթլեր» ընկերությունում նոր հոսքագծի բացմանն այսօր մասնակցել է երկրի նախագահը: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել նաև օդանավակայանի տարածքում բնակվող  ընտանիքների  համար կառուցված նոր շենքերի հանձնման արարողությունը: Նախագահը շրջել է նորակառույց բնակարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ծրագիրն իրականացրել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Բնակարաններ օդանավակայանի տարածքում ապրող 164 ընտանիքներին , մոտ 50 նոր ավտոմեքենաներ՝ «Հայփոստ» ընկերությանը: Մեքենաները ևս հասցեատիրոջն են հանձնվել այսօր հանրապետության նախագահի ներկայությամբ։

«Ջեռրմուկ Ինթերնեյշնլ Պեպսի –Կոլա Բոթլեր» ընկերությունում այսօր բացվեց նոր հոսքագիծ: Հայտնի «Սանդորա» բնական հյութերն այսուհետ կարտադրվեն նաև Հայասատնում: Ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանն ասում է, որ ընտրվել են «Սանդորայի» ամենսիրված և Հայաստանում մեծ պահանջարկ վայելող համերը. բանանի, նարնջի, կարմիր նարնջի, խնձորի և արքայախնձորի հյութերը կիրացվեն և Հյատանաում, և արտերկրում, մասնավորապես՝ ԱՊՀ տարածքում:  Հոսքագծի գործարկումը ենթադրում է նոր  աշխատատեղեր։

Հանրապետության նախագահի մասնակցությամբ մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններից մեկն էլ օդանավակայանի տարածքում բնակվող   ընտանիքների  համար կառուցված նոր շենքերի հանձնման արորողությունն էր։ Նշենք, որ մոտ 800 անձից բաղկացած  164 ընտանիք  1989 թվականից ի վեր  ապրում է  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տարածքում: Օդանավակայանի գործունեության անվտանգության և բնակիչների առողջական նկատառումներից ելնելով ընկերությունը կառավարության հավանությամբ  և 2008 թվականին հաստատված  մաստեր պլանի շրջանակներում նախաձեռնեց ու իրականացնում է   բնակիչների վերաբնակեցման պլանը, որը ֆինանասավորվում է ընկերության կողմից՝ Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի,  Ասիական զարգացման բանկի և ԴԵԳ գերմանական բանկի  օժանդակությամբ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչ, գլխավոր ճարտարապետ Գաբրիել Արաբյանի փոխանցմամբ՝  նախագիծն իրականացվում է երկու փուլով:  Առաջին փուլում  օդանավակայանի  ուղևորային համալիրին հարող տարածքում  գտնվող  երկու բարձրահարկ   շենքերի փոխարեն Հարավ- արմտյան թաղամասում կառուցվել է երեք նոր շենք: 67 ընտանիքների  տեղափոխումը կսկսվի  2014-ի հուլիսի մեկից։

Ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա  ամբողջովին նոր բնակարան: Բնակարանները նվազագոյնը 10-ը տոկոսով  գերազանցում են սեփականատերերի ներկա բնակարանների չափերը: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսված 97 ընտանիքների համար նախատեսված  երեք շենքերի շինարարությունը կավարտվի 2014-ի  հոկտեմբերին: 13.5 քմ մակերեսով  սենյակներում ապրող  ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա  40 քմ մակերեսով բնակարան: Արմենուհի Հարությունյանի չորս հոգանոց ընտանիքը նոր բնակարան կտեղափոխվի առաջիկա օրերին: Նոր տան տիրուհին գոհ ու երջանիիկ է. «Այսպիսի  հրաշալի շենքեր Երևանում չեք գտնի»,- ասում է։

Բնակարաններ՝ օդանավակայանի տարածքում ապրող ընտանիքներին, 50 նոր ավտոմեքենա՝ «Հայփոստ»  ընկերությանը: Նվիրատուն դարձյալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է: Նոր մեքենաները կնպաստեն  Հայաստանի տարածքում  բարձրակարգ   փոստային  և հարակից ծառայությունների  մատուցմանը։

Back to top button