ԿարևորՔաղաքական

«Սեւ այգի» գրքի հեղինակը պատերազմի հավանականությունը փոքր է համարում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Պատարեազմի վերսկսման հնարավորությունը փոքր է, բայց՝ կա, «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կարնեգի կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ նշելով, որ Ադրբեջանի համար պատերազմ սկսելը մեծ ռիսկ է, քանի որ նա կկորցնի իր ողջ հարստությունը մի քանի օրում: Բրիտանացի փորձագետն այս օրերին Թբիլիսիում է, որտեղ ներկայացրել է իր «Սև այգի». վերահարատակաված գրքի ռուսերեն հրատարակությունը:

«Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» Թոմաս դե Վաալի  գիրքը  ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության պատմության մանրամասներն ու դրա հետևանքները: Դրանում տեղ են գտել փորձագետի Հարավային Կովկասում արված գրառումները, հարզազրույցներն ու արխիվային նյութեր:  Գրքի բնօրինակի հրատարակությունից հետո տասը տարի է անցել, սակայն, ըստ Թոմաս Դե Վաալի՝ շատ բան է փոխվել, ամենակարևորը` հակամարտությունը չի լուծվել։ «Ես կարծում եմ, որ հակամարտությունը կլուծվի այն ժամանակ, երբ կողմերը կհասնեն այն հոգեբանական կետին, երբ կհասկանան, որ ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ  պետք է աշխատեն, որ ունենան ընդհանուր նպատակ` ստեղծել նոր ու  խաղաղ  Կովկաս։Սակայն այդ պահը դեռ չի եկել»,- ասում է արցախյան հարցով շուրջ երկու տասնամյակ զբաղվող  Դե Վաալը:

Վերահրատարեկելով «Սև այգի» գիրքը,  նա ավելացրել է Հայաստանում, Ադբեջանում ու Արցախում վերջին տարիների զարգացումները: «Պատերազմի վերսկսման հնարավորությունը փոքր է, բայց կա: Միակ կողմը, որ կսկսեր պատարազմը,  Ադրբեջանն է, սակայն դա նրա համար շատ  մեծ ռիսկ է։ Այն, ինչ ստեղծել է անցած տարիների ընթացքում, կկորցնի մի քանի օրվա ընթացքում»,- ասում է Կարնեգի կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետը:

Back to top button