Միջազգային
Ուկրաինայում ինքնաթիռը խփելու հետեւանքով 49 մարդ է զոհվել


Ուկրաինայում՝ Լուգանսկի շրջանում, երեկ ավիաաղետի հետեւանքով զոհվել է 49 մարդ։ Ըստ երկրի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ ինքնադիռը վայրէջքի ժամանակ խփեն են անջատողականները՝ շարժական զենիթա- հրթիռային համակապրգի միջոցով։Դնեպրոպետրովսկում հունիսի 15- 16- ին հայտարարվել է սգո օր։
Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետուտության» ներկայացուցիչը ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին չի կարողացել հաստատել ինքնաթիռը անջատողականների կողմից խփելու լուրը, սակայն «Լուգանսկի աշխարհազորային շտաբի ներկայացուցիչը» հաստատել է, որ իրենք են հարվածել օդանավային։