Միջազգային

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ քննարկում է գրոհայինների դեմ պայքարում Իրաքին օգնելու բոլոր տարբերակները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ նախագները քննարկում է «Իրաքի և Լեվանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում Իրաքին օգնելու բոլոր տարբերակները, ներառյալ ռազմակամական գործողությունները: «Մեր ազգային անվտանգության թիմը քննարկում է բոլոր տարբերակները: Ես ոչինչ չեմ բացառում», ասել է ԱՄՆ նախագահը: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ շահագրգռված է, որ ջիհադականները չկարողանան ամրապնդվել Իրաքում և Սիրիայում: ԱՄՆ պետդեպը ավելի վաղ պատրաստականություն էր հայտնել Իրաքին տրամադրել անհրաժեշտ ցանկացած օգնություն: Հիշեցնենք, որ երեքշաբթի «Իրաքի և Լեվանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Մոսուլ քաղաքը, իսկ հետո հարձակվել Տիկրիկի վրա: Տասնյակ հազարավոր մարդիկ սպիպված լքել են իրենց բնակավայրերը և փախել Քուրդիստան, որտեղ տեղի իշխանությունները փախստականների համար ժամանակավոր ճամբարներ են պատրաստել:

Back to top button