Հասարակություն

Քսաներկու տարի առաջ Ադրբեջանը ռուսական օդուժի օգնությամբ գրավեց Շահումյանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Շահումյանի անկման օրն է, 22 տարի առաջ հայրենի տունը կորցրած շահումյանցիներն այսօր սրտի ցավով վերհիշել են, թե ինչպես անտարբերության հետևանքով կորցրեցին Շահումյանը: Զինվորական շտաբ ձևավորելու փոխարեն, այդ ժամանավա իշխանուոյունները լռություն էին պահպանում, պատմեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզության պետ Սուրեն Կարապետյանը։

Ադրբեջանահայեի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը որպես Շահումյանի անկման գործում ճշմարտությունը ներկայացնելու կողմնակից պատմեց, որ կար ուղղություն, որտեղ 10- 15 հոգով մարտնչում էին 500 ադրբեջանցու և ռուսի  դեմ: Մարտերին հակառակորդի կողմից գործել է նաև ռուսական օդուժը: Առանց ռուսների օգնության հնարավոր չէր լինի գրավել Շահումյանը, ասաց։

Շահումյանի վերադարձը, այդուհանդերձ, շահումյանցիների համար այսօր էլ օրակարգային է: Եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի հետ բերել Շահումյանը, կգործի խնդրի լուծման ռազմական տարբերակը, ավելացրեց Արարատ Ծատուրյանը՝ պահանջելով արցախյան խնդրով բանակցություններին ներգրավվել նաև տեղահանվածներին։

Նա միևնույն ժամանակ ցավով նշեց, որ անտարբերության հետևանքով տեղահանված 50 հազարից ավելի շահումյանցիներ այսօր տարածվել են աշխարհում, այնինչ կարել էր Արցախի ազատագրված տարածքներից որևէ մեկում  վերաբնակեցնել նրանց։

Back to top button