Հասարակություն

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի և ԼՂՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Back to top button