Միջազգային

Իրանը ամրացնում է իր սահմանները

Իրանը ամրացնում է իր սահմանները: Ինչպես հայտարարել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլահը «Իրանի իսլամական հանրապետությունը ստիպված է ձեռնարկել մի շարք միջոցներ սահմանը ամրացնելու համար կապված հարևան երկրներում անկայուն իրավիճակի և ահաբեկչական գրոհների հետ»: «Մենք չենք կարող սպասել այնքան, որ սահմանի վրա միջադեպեր կամ ահաբեկչական հարձակումներ լինեն: Մենք միշտ էլ կանխարգելիչ միջոցների կողմնակից ենք եղել», — ասել է փոխնախարարը: Իռնա գործակալությունը նշում է, որ երկրի պաշտոնական դեմքերի հայտարարությունները սահմաններն ուժեղացնելու մասին հետևել այն բանին, երբ հարևան Իրաքում «Իրաքի և Լեվանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին հաջողվել է գրավել մի քանի քաղաք և շրջան:

Back to top button