Միջազգային

Գեորգի Մարգվելաշվիլի.«Վրաստանը փորձում է հանել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում»

Վրաստանը փորձում է հանել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, հայտարարել է վրացական պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին։ «Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները տեղափոխել ռացիոնալ կոնտեքստ և նվազեցնել լարվածությունը»,- ասել է Մարգվելաշվիլին Վրաստան ժամանած՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսում։ Միաժամանակ, Մարգվելաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը չի փոխի իր ընտրությունը և ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման համաձայնագիր, որը նախատեսված է ընթացիկ տարվա հունիսի 27-ին։

Back to top button