Հասարակություն

21 տարի առաջ այս օրը զոհվեց Մոնթե Մելքոնյանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նա արցախյան ազատամարտի պայքարի մեջ մտավ 1991 թվականից։ Ամենավառ, տաղանադավոր ու փորձառու հրամանատարներից մեկն էր։ ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի, խիզախության և անձնական քաջության համար հետմահու արաժանացել է ԼՂՀ բարաձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս», դառանալով «Ոսկե արծիվ» պարգևի ասպես։ Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին։

«Նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրնեիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Զարմանլին այն է, որ շատ հայեր չեն եկել։ Շատ կուզենայի, որ թե Հայաստանից թե Սփուռքից շատերը վերադառնային»։ Սա էր Արցախի ազատագրական պայքարին զինվորագրված հայորդու, Հայաստանի հանրապետությն և ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի համոզմունքը։ «Հայրենի հող համար կշվելու, մահվանն ընդառաջ գնալու որոշումները մեկ օրում չեն ընդունվում, դրանք մարդու հետ են ծնվում, ու Մոնթեն հենց այդպիսին էլ ծնվել էր»,-ասում է ԼՂՀ պահեստային մայոր, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանը:

Մոնթեն արցախյան ազատամարտին զինվորագրվեց 1990 թվականին ՝ Շահումյանի շրջանից, խիզախության և արդարամտության շնորհիվ ամիսներ անց դառնալով Մարտունու ինքնապաշտպանական ջոկատների հրամատար։ «Փառքի չէր ձգտում, պարզապես զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ «Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով Մոնթեի կերպարն այսօր պիտի օրինակ դառնա յուրաքանչյուր հայորդու համար»,-ասում է նախկին ազատամարտիկը։ Նրա խոսքով Մոնթեն այն եզակի դեմքերից էր, ում արմատը ցեղասպանված չէր։ Տիրապետում էր գիտության տարբեր ճյուղերի ու բոլորն էլ մեծ նվիրումով ծառայեցնում հայրենիքի պաշտպանությանը։ Պավել Մանուկյանի համոզմամբ Մոնթեն այն բացառիկ հերոսներից է, ում առաջ մեր ժողվումրդը դեռ չմարած պարտք ունի:

Մոնթեն Զոհվեց 1993 թվականի հունիսյան այս օրը, ըստ Պավել Մանուկըյանի, իր համար գոնե առեղծվածային հանգամանքներում:

 

Back to top button