Միջազգային

Ֆուտբոլի առաջնության մեկնարկն ուղեկցվում է ոստիկանության եւ ցուցարարների բախումներով

Բրազիլական Սան Պաուլո քաղաքում այսօր մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված միջոցառումները մռայլվել են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներով։

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունից վեց ժամ առաջ ոստիկանությունը բողոքի գործողութաունը ցրել է՝ կիրառելով արցունքաբեր գազ եւ խլացնող նռնակներ։ Բախումների ընթացքում վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում նաեւ ամերիկյան CNN հեռուստակայանի երկու աշխատակից։

Ցուցարարները բողոքում են առաջնության անցկացումից՝ նշելով, որ այն չափազանց ծախսատար է երկրի համար։ Նրանք պնդում են, որ կարելի էր այդ գումարները ծախսեր սոցիալական եւ հասարակական այլ ծրագրերի իրականացման վրա։

Back to top button