Միջազգային

Ուկրաինայի համար գազի կանխավճարային ռեժիմը կսահմանվի երկուշաբթի

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ-ի գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունները անարդյունք են ավարտվել և կշարունակվեն, տեղեկացնում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
Բրյուսելի բանակցությունների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է վերահաշվարկել Ուկրաինայի` ապրիլ-մայիսի գազային պարտքը, որը կազմում է 2 մլրդ 353 մլն դոլար: Ուկրաինայի համար գազի կանխավճարային ռեժիմը կսահմանվի երկուշաբթի, եթե մինչև հունիսի 16-ը գազի պարտքը չմարվի:

Back to top button