Միջազգային

Սիրիայի հակամարտությունը վտանգում է հարևան պետությունների կայունությունը.Ուիլիամ Հեյգ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը Բի-սի-սի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Իրաքում գրոհային խմբավորումների հարձակումները պարզ կերպով ցույց են տալիս, թե հակամարտությունը Սիրիայում ինչպես է վտանգում հարևան պետությունների կայունությունը: Հեյգը նշել է, որ Լոնդոնը ճիշտ որոշում է կայացրել հրաժարվելով միջամտել Սիրիական հակամարտությանը, սակայն նրա համոզմամբ միջազգային հանրությանն անհրաժեշտ է վերականգնել սիրիական հիմնախնդրի քաղաքական լուծման փնտրտուքը: Բրիտանացի նախարարը նաև կոչ է արել Իրաքի ղեկավարությանը քաղաքական միասնություն ցուցաբերել, խոստանալով օգնել ահաբեկչության դեմ պայքարում: Իրաքին ահաբեկիչների դեմ պայքարում օգնություն են առաջարկել նաև ԱՄՆ-ը, Իրանը:

Back to top button