ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրաքի Մոսուլ քաղաքում գրոհայինների հարձակումները


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրաքի Մոսուլ քաղաքում գրոհայինների հարձակումները և թուրքական հյուպատոսության գրավումը, պահանջելով անհապաղ ազատ արձակել Թուրքիայի դիվանագիտական առաքելության պատանդ վերցված աշխատակիցներին:
Նախօրեին Իրաքում ահաբեկիչները իրենց վերահսկողության տակ էին վերցրել Մոսուլ քաղաքը, որը հուսիս-իրաքյան Նայնավա գավառի վարչական կենտրոնն է: Չորքշաբթի իշխանությունները հայտնել էին Սալահ-էդ- դին գավառի կենտրոն Տիկրիկի անկման մասին: Տեղեկություններ կան Իրաքի մայրաքաղաքից 125 կմ հեռավորության վրա գտնվող Սամարա քաղաքի շրջանում ընթացող մարտերի մասին: «Իրաքի և Լեվանտի իսլամական պետություն» խմբավորումը երեկ առավոտյան Մոսուլում պատանդ էր վերցել թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերով Իրաքում պատանդ է Թուրքիայի 80 քաղաքացի: Նշենք, որ «Իրաքի և Լեվանտի իսլամական պետությունը» «Ալ-Քայիդայից» անջատված խմբավորում է, որի անդամները պայքարում են նաև Սրիայում: