Հասարակություն
Հրթիռներ են արձակել Մոսուլի հայկական եկեղեցու վրա


Իրաքի Տհոքի հայ համայնքի (Իրաքի քրդական հատված) հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Շահինյանը տեղեկացրել է, որ Մոսուլի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին զինյալ ահաբեկիչների թիրախում է հայտնվել։ Ինչպես տեղեկացնում է Lradou.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մոսուլի հայ բնակիչները՝ 65 ընտանիք, դուրս են եկել Մոսուլից և ապաստանել Էրբիլ, Տհոք և այլ շրջաններում։ Նրանք այժմ ապահով վայրերում են։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Մոսուլի գրավումից հետո քաղաքի ավելի քան կես միլիոն բնակիչներ դուրս էին եկել քաղաքից։