Միջազգային

Իրաքում վիճակը մնում է լարված. հայերը տեղափոխվել են ապահով վայրեր

Կտրուկ սրվել է իրավիճակն Իրաքում: Քրդերը այսօր վերահսկողության տակ են առել Իրաքի հյուսիսային Քիրքուկ քաղաքը: ,Փեշմերգաե քրդական ռազմականացված խնբավորումները հեշտությամբ գրավել են քաղաքը, քանի որ կառավարական զինուժն այն թողել է անպաշտպան և նահանջել:

Երեկ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել էին Մոսուլ, այնուհետև Սադդամ Հուսեյնի ծննդավայրը՝ Տիկրիտ քաղաքները: Լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը հաղորդել է, որ իրաքյան զինուժին այսօր հաջողվել է ետ մղել գրոհայիններին Տիկրիտից:

Տեղեկություններ են ստացվում նաև, որ մեկնարկել է երեկ գրավված Նայնավա շրջանի ազատագրման գործողությունը: Նայնավայի շրջկենտրոն Մոսուլը, որը Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է, լքել է բնակչության գրեթե կեսը՝ ավելի քան 500 հազար մարդ, նաև մոտ վեց տասնյակ հայկական ընտանիք:

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը Բեյրութի«Ազդակ» օրաթերթին հայտնել է, որ հայկական ընտանիքները տեղափոխվել են երկրի հյուսիսային՝ առավել ապահով շրջանները։ «Տարիներ առաջ Մոսուլում 2 -3 հազար հայ էր ապրում, կային հայկական տարբեր կազմակերպություններ, սակայն հայության թվի նվազման պատճառով միայն մեկ եկեղեցի էր գործում»,- ասել է Հակոբյանը։

Գրոհայինները Մոսուլում պատանդ են վերցրել նաև թուրքական հյուպատոսության 80 աշխատակցի:

Այսօր կատաղի մարտեր են ընթանում Բաղդադից 125 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամմարա քաղաքում: Գրոհայինները չեն թաքցնում , որ իրենց նպատակը Իրաքի մայրաքաղաքի գրավումն է:Իրաքյան բանակն արդեն մի քանի ամիս է ապարդյուն փորձում է դիմակայել ,Իրաքի և Լևանտի իսլամական պետությունե խմբավորման գրոհայիններին Նայնավայի հարևան Անբար շրջանում: Ծահրահեղականները վերահսկում են նաև Սալահ-էդ-Դին շրջանը Տիկրիտ շրջկենտրոնով և մի շարք բնակավայրեր Էլ-Ֆալուջա նահանգում:

Ծարհահեղականները վերջին օրերի ընթացքում պատանդ են վերցրել բազվաթիվ իրաքցի զինծառայողների, նրանցից մի քանիսին հրապարակայնորեն գլխատել են: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի ստույգ թիվը չի նշվում, սակայն, ըստ ականատեսների, խոսքը հարյուրավոր, անգամ հազարավոր մարդկանց մասին կարող է լինել:

Իրանը կաջակցի Իրաքին
Իրանի իշխանությունները կսատարեն Իրաքի իշխանություններին։ ,Իրաքի և Լևանտի իսլամական պետությունե խմբավորման դեմ պայքարում: Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին իրանական հեռուստատեության եթերում ասել է, որ Թեհրանը պարտավորվում է պայքար վարել տարածաշրջանում դաժանության, ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումների դեմ:

Back to top button