Հասարակություն

Թբիլիսիում հարսանիք է. ամուսնանում են հայ եւ վրացի փղերը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Մեր  կենդանաբանական այգու միակ փղինԳրանդինայսօր տեղափոխել են ԹբիլիսիԱյնտեղ նրան դիմավորել է  Մալկա անունով հարսնացունորին այգու աշխատակիցներըհասցրել էին  գեղեցկացնել

Այսօր Թբիլիսիի կենդանաբանական  այգին այցելուների առջև փակ էր, թեև այստեղ փղերի «հարսանքի» էր:  Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց այգու գիտական գծով փոխտնօրեն Դավիդ Տակտակիշվիլին,  ամեն ինչ անաղմուկ է տեղի ունեցել, որպեսզի  «Գրանդ» փիղը նոր վայրում  իրեն  հանգիստ զգա:

«Մենք չէինք ուզում, որ այսօր մարդիկ այցելեին և աղմուկ լիներ ողջ այգում. ամեն ինչ արել ենք, որպեսզի Երևանից բերված փիղը հեշտությամբ ադապտացվի այստեղ»:

Սակայն « Գրանդ» փիղն իր հարսնացուի`  «Մալկա» անունով Թբիլիսիի կենդանաբանական  այգու փղի հետ  դեռևս հեռվից կշփվի: Երբ փղերը կադապտացվեն միմյանց,  այդ ժամանակ էլ կմիանան:

Ի դեպ Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցները իրենց այգու «Մալկա» փղին գեղեցկացրել էին մինչ այդ:  Ինչպես նշում է այգու մամուլի հարցերով պատասխանատու Մզիա Շարաշիձեն. «նրան մանիկյուր և պեդիկյուր են արել, մաքրել ոտնաթաթերը և կարգի բերել որպես հարսնացու: Իհարկե սա գործողություն է, որ հաճախ է արվում կենդանիների շրջանում, սակայն այս անգամ աշխատակիցները կարծես հատուկ էին աշխատում»:

Նշեմ, որ Երևանի կենդանաբանական այգու միակ փղին` «Գրանդին»  Թբիլիսի տեղափոխելու որոշում կայացրել է  Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգիները:  Ասոցացիան սրանով լուծում է  այս երկու այգիներում փղերի միայնության հարցը` միաժամանկ հնարավորություն տալով  Թբիլիսիում իրակացնել «Գրանդ» փղի ժանիքների վիրահատությունը:

Այսպիսով թեև Երևանի կենդանաբանական այգին հրաժեշտ տվեց «Գրանդ»  փղին, այդուհանդերձ առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգում կա եվս մի փիղ` հարսնացու «Մալկայի » ձագն է`  ավելի  երիտասարդ  «Բունկան»,  որ  առաջիկա օրերին կտեղափոխվի  Երևան: Այսօր այգու աշխատակիցները օգնում են,  որպեսզի փիղը կարողանա մտնի  վանդակ:

Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան մտածում է նաև, որ «Բունկա»  փղին տեղափոխելով Երևան, չթողնի միայնության մեջ. եթե «Գրանդ» փիղը Թբիլիսիում տա նոր սերունդ, ապա այդ հարցը եվս կլուծվի:

 

 

Back to top button