Հասարակություն

ԴԱՀԿ-ում նշեցին դատական կատարողի համաշխարհային օրը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր Դատական կատարողի համաշխարհային օրն է: Չնայած, որ մեր երկիրը միայն հաջորդ տարի է համալրելու դատական կատարողների միջազգային միության անդամ 70 երկրների շարքը, սակայն օրն այսօր առաջին անգամ նշվել է նաեւ Հայաստանում: Օրվա առիթով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր հավաք, որին հաջորդել է նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման արարողություն:

2015 թ-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կհամալրի դատական կատարողների միջազգային միության անդամ երկրների շարքը: Առաջարկը, ըստ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի, ստացել են 2013 թ-ին Փարիզում կայացած Դատական կատարողների միջազգային միության խորհրդի նիստի ժամանակ՝ հաշվի առնելով ԴԱՀԿ ծառայության ունեցած հաջողությունները: Մինչ այդ, այսօր առաջին անգամ ԴԱՀԿ-ում նշում էին դատական կատարողի 7-րդ համաշխարհային օրը: Օրվա առիթով ներկայացվեցին զեկույցներ ծառայության գործունեության ուղղությունների եւ հեռանկարների վերաբերյալ: Ինչ է տալու մեր երկրի ԴԱՀԿ ծառայությանը միջազգային միության անդամակցումը, մեր հարցին պատասխանեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

«Միջազգային միության նախագահը առաջարկում է, որ ՀՀ ԴԱՀԿ-ի կողմից ստեղծվի փորձագիտական խումբ, որոնք այլ երկրներում կունենան համապատասխան ներդրում՝արդեն որպես միջազգային միության կազմակերպության անդամ: Սա խոսում է այն մասին, որ ծառայությունը իր դերն ու նշանակությունն արդեն ունի միջազգային միութան մեջ, ծառայության որոշակի գործառույթներ օրինակ են այլ երկրների համար, ինչը մեզ համար իհարկե ուրախալի է»:

Ի դեպ՝ նշենք, որ հավաքը կրում էր «Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ դատական կատարողը» խորագիրը: Արդյո՞ք իրաի չեն հակասում Մարդու իրավունքն ու հարկադիր կարատարման ծառայության գործունեությունը, հարցին, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ոչ թե հակադրում, այլ փոխլացնում է մեկը մյուսին, որովհետեւ ըստ էության հարկադիր կատարողը վերականգնում է մարդու խախտված իրավունքը եւ այդ կերպ իրականացվում է արդարադատությունը, ինչը իմ կարծիքով յուրաքանչյուր պետության համար գերակա նպատակ եւ շահ է հանդիսանում»:

Back to top button