

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի կառավարությունը անհրաժեշտություն չի տեսնում մեր երկրում ռուսաց լեզվին շնորհել պետական կարգավիճակ, այսօր հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի` երեկ Ազգային ժողովում արած այն հայտարարությանը, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա: Դմիտրի Կիսելյովի հայտարությունը վրդովվեցրել էր նաեկ խորհրդարանի հատկապես ընդդիմադիր պատգամավորներին:
Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երեկ հյուրընկալվելով Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե Հայաստանում ռուսերենին ավելի մեծ տեղ չտրվի՝ դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Հայկ Բաբուխանյանի, Տաճատ Վարդապետյանի ներկայությամբ Կրեմլի «խոսնակը» պահանջել էր, որ Հայաստանում ավելացնեն ռուսական դպրոցների թիվը, փոխեն լեզվի մասին օրենքը, քանի որ ռուսերենը, ըստ Կիսելյովի, Հայաստանում նահանջ է ապրում։
Այսօր մեկնարկած քառօրյայի ժամանակ հիմակական բանավեճը ընթացավ Կիսելյովի հայտարությունների շուրջ։ Մասնավորապես՝ անկախ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կիսելյովը երեկ ԱԺ- ում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, իսկ որոշ ԱԺ պատգամավորներ էլ համարժեք պատասխան չեն տվել և իրենց բարձրության վրա չեն գտնվել։ «Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ հայտարարելու մասին հայտարարի»,- ասաց նա։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանը Նիկոլ Փաշինյանի այս խոսքից հետո ասաց, որ խախտում է ԱԺ կանոնակարգը, սակայն ուզում է համարժեք պատասխան տալ։ Բոլորը պետք է մտածեն, որ Հայաստանը, հայերենը բարձրագույն արժեք է, և եթե նման իրողություններ կան, պետք է փորձել տեսնել, թե ինչի հետ է կապված այդ ամենը։
Թվում է, թե հարցը այսքանով պետք է սահմանափակվեր, բայց հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վիրավորվածի կեցվածք ընդունեց,ձևացրեց, թե մոռացել է Նիկոլ Փաշինյանի անուն ազգանունը ու հայտարարեց, որ նման բան տեղի չի ունեցել։ Հայկ Բաբուխանյանին ստախոսության մեջ մեղադրելու հերթը հասավ ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանին, իսկ մինչ այդ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարեց, որ ոչ մի սարափելի բան տեղի չի ունեցել այդ նիստի ընթացքում, պարզապես մարդիկ տարբեր կարծիքներ են հնչեցրել:
Ալիկ Արզումանյանը դիմելով Աժ փոխնախագահին ասաց, որ բազմակարծությունը լավ բան է, հետևաբար՝ պետք է այդ նիստին հրավիրվեին տարբերվող կարծիքներ ունեցող պատգամավորները նաեւ, որ կարողանային պատասխա տալ Կիսելյովին: Ադրադառանալով Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը՝ ասաց, որ նա ստում է, քանի որ համացանցում կա տեղի ունեցածի ողջ տեսագրությունը, որտեղ հստակ երևում է, որ հայ ժողովրդի հասցեին վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվում։«Հիշեցնեմ, որ ցինիկ բառի արմատը շուն բառն է, այսինքն ցինիկ են անվանում այն մարդկանց, ովքեր շան պես հաչում են, փորձելով վիրավորել հասարակությանը: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը հաչոցներից»,- ասաց Ալիկ Արզումանյանը։
Նախկին ԱԳ նախարարի այս հայտարարությունից հետո կրքերը Աժ դահլիճում բորոոքվեցին ու սկսվեց փոխադարձ մեղադրանքների շարանը։ «Հիմա այստեղ չենք եկել պատերազմելու»,- միջամտեց ԱԺ նախագահը։
Բուռն բանավեճից հետո խորհրդարանականներն անցան օրակարգային հարցերրին և ԱԺ ղեկավարը տեղեկացրեց, որ կառավարության պահանաջով հունիսի 18- ին կգումարվի արտահերթ նստաշրջան։