Հասարակություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակ»-ը հանձնվել են հայազգի գիտնական Սամվել Հովակիմյանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Լույս» կրթական հիմնադրամն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, խոսելով իրենց բարեհաջող համագործակցության մասին, ներկայացրել են մի նոր Դմիտրի Միրիմանովի մրցանակի մասին: Դմիտրի Միրիմանովի մրցանակը նախատեսված է կիրառական մաթեմատիկայի ոլորտի երիտասարդ հետազոտողների համար և այն կտրվի Հայաստանի ավագ դպրոցների և համալսարանների 3 լավագույն ուսանողների: Շվեյցարիայի դեպան Լուկաս Գասսերն այսօր հանձնել է նաև Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակ» հայազգի գիտնական Սամվել Հովակիմյանին:

«Լույս» կրթական հիմնադրամը շարունակում է համագործակցային արդյունավետ կապերի հաստատումն ու բազմապատկում աշխարհի լավագույն կրթական կենտրոններում սովորեղ հայ երիտասարդների թիվը: Ընդլայնելով համագործակցության աշխարհագրությունը` Լույս հիմնադրամն անցյալ տարվանից համագործակցում է նաև Շվեյցարիայի կառավարության հետ: Ամեն տարի Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի հանձնաժողովն ընտրում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների, ովքեր ցանկանում են շարունակել հետբուհական կրթությունը Շվեյցարիայի պետական համալսարաններում կամ ճանաչում ունեցող այլ կրթական հաստատություններում:

2014-15 թթ այս հեղինակավոր կրթաթշակի համար Շվեյցարիայի կառավարությունն ամբողջ աշխարհից ստացել է 989 դիմում, որից կրթաթոշակ է ստացել ընդամենը 185 ուսանող, այդ թվում` հայազգի գիտնական Սամվել Հովակիմյանը: Որպես գիտությունների դոկտորի կոչման թեկնածու` Սամվելը կշարունակի իր հետազոտությունները երկրաբանության բնագավառում:

Հաջորդ ուսումնական տարվա ավարտին Սամվելը կվերադառնա Հայաստան` համագործակցելու տարբեր ոլորտների գիտնականների հետ և իր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի բնական ռեսուրսների անվտանգության ապահովման գործում: Հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը`Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն ու Լույս հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօերն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարեցին գիտական նոր մրցույթի մասին: Դմիտրի Միրիմանովի մրցանակը նախատեսված է կիրառական մաթեմատիկայի ոլորտի երիտասարդ հետազոտողների համար և ինչպես հայտնեց Շվեյցարիայի դեսպանը` մրցանակը կտրվի Հայաստանի ավագ դպրոցների և համալսարանների 3 լավագույն ուսանողների:
«Ուսանողները պետք է իրենց ուսումնասիրություններում մաթեմատիկան դիտարկեն գործնական կիրառման տեսանկյունից`և դադարեն ընկալեն այն իբրև մաթեմատիկական բանաձևերի համակագ:
Դմիտրի Միրիմանովի մրցանակին կարժանանա մաթեմատիկական մոդելավորման այն լավագույն նախագիծը, որը կոչված կլինի լուծելու իրականության որևէ խնդիր:

Back to top button