Հասարակություն

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ներկայացնում է պահանջները

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակելու են իրենց պայքարը մինչև ՀՀ իշխանությունները չակատարեն իրենց պահանջները` վերացնեն կարմիր գծերը, հինգ անգամ նվազեցնեն տուգանքները, դադարեցնեն բոլոր կարգի տուգանքները մինչև նոր կարգի հաստատումը և համաներեն գրանցված տուգանքների վրա եկած տույժերը: Պահանջները, ըստ նախաձեռնող խմբի ներկնյացուցիչների, ոչ թե նշանակում են մերժել ու բոյկոտել օրենքով սահմանված կարգով երթևեկության կանոների խախտման դեպքում տուգանքների վճարումը, այլ պահանջ է բարձրացվում անհատներին հարստացնելու փոխարեն գանձված գումարները մուտքագրել պետբյուջե, իսկ արձանագրված խախատումները, որոնք տեսախցիկների օգնությամբ են արձանագրվում, լինեն արդարացված։

«Դուրս մեր գրպանից» ակցիայի մասնակիցները ավտոմեքենաներով խաղաղ երթ են կազմակերպում՝ իրենց բողոքը պատկան այրերին տեղ հասցնելու համար: Սակայն, նախօրեին ծրագրված ակցիան, որը մեկնարկել էր Բրազիլիայի հրապարակից մինչ Լենիգրադյան փողոց, ընթացավ խաղաղ, սակայն ՃՈ ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների և նախաձեռնող խմբի անդամների միջև տեղի ունեցած անհամաձայնության հետևանքով այն դադրեցվեց, իսկ քաշքշուկի հետևանքով նախաձեռնող խմբի 5 անդամններ բերման ենթարկվեցին: Նրանք արդեն ազատ են արձակվել, և այսօր հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ իրենց արդարացի պահանջների համար շարունակելու են պայքարել, քանի որ «երկրում ներդրվել է աղքատացման համակարգ ու ֆորս մաժորային երթևեկություն»։

Տեղեկացնենք, որ նախօրեին ոչ իշխանական ուժերը իշխանությանը հասցեագրված 12 կետանոց պահանջների թվում նաեւ ճանապարհային երթեկության կանոների նոր կարգի փոփոխության մասին պահանջն էր։ Նախօրեին Մարդու իրավուքնների պաշտպանը եւս հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշվել էր. որ քաղաքացիների շրջանում առկա են դժգոհություններ, որ նախքան Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելադրումը, ճանապարհային ոստիկանության կողմից չի ստացվում իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում։

Back to top button